Իշխանությունը մերժում է Արսեն Թորոսյանի ընկերոջը. «Հրապարակ»

Ապր 3, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագիրը պատուհաս է դառնալու հենց իշխանության գլխին։ Բանն այն է, որ իշխանությունները միայն հիմա՝ Արցախի հայաթափումից 2 տարի անց հասկացան, որ արցախցին սպառնալիք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառը մեկն է՝ 70-80 հազար արցախցին կարող է պարզապես տապալել խորհրդարանական ընտրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հարցումով դիմել էր ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետեւյալ հարցերով.

  1. Քանի՞ անձ է բռնի տեղահանվել Արցախից։
  2. Բռնի տեղահանվածներից քանի՞սն են լքել Հայաստանը անվերադարձ։
  3. Բռնի տեղահանվածներից քանի՞սն են այժմ Հայաստանում։

Ի պատասխան՝ ստացանք հետեւյալ արձագանքը. «Համաձայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել եւ ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Ստացվում է, որ Հայաստանում մնացած 103 հազար 674 արցախցին եթե ստանա ՀՀ քաղաքացիություն, կտապալի ՔՊ-ի վերարտադրումը խորհրդարանական ընտրություններում։ Իշխանություններն էլ իմանալով, որ քաղաքացիության հարցը արցախցիների համար առաջնային հարց ու սկզբունք է, անգամ վարորդական վկայական տրամադրելու համար ՀՀ անձնագիր են պահանջում, սակայն դա ամենեւին իշխանության սրտով չէ։ Արցախցիների մի զգալի մասը հենց այս պատճառով կրկին խնդիրների է ունենում: Բացի դրանից, իշխանությունը նրանց կոնկրետ սպառնալիք է համարում, քանի որ կարծում է՝ Արցախի քաղաքական էլիտան կմասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ ձայներ կկորզի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու...

Ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը. հայտարարություն

Ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը. հայտարարություն

Արցախի տեղեկատվական շտաբիի հայտարարությունը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ...

Բաքուն պատրաստ չէ ո’չ ստորագրելու, ոչ էլ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

Բաքուն պատրաստ չէ ո’չ ստորագրելու, ոչ էլ կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․ «Հարգելի' գործընկերներ, Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի...

Իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա արտաքին քաղաքական օրակարգ․ ՀՀԿ

Իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա արտաքին քաղաքական օրակարգ․ ՀՀԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն․ «ՀՀԿ Գործադիր մարմինը՝ - իր վրդովմունքը արտահայտելով...

Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ կամ նույնիսկ այդ լեզվով։ Սա շատ ցավալի է, որովհետեւ մենք չենք կարող այս հրապարակում կամ մյուս հրապարակներում խոսել մեր...