Իշխանությանը չի հաջողվի ներսից քայքայել եկեղեցին. Տեր Փառեն

26 Նոյեմբերի, 2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը լավատես է, կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագների ժամանակ Վեհափառ Հայրապետի ու թեմի առաջնորդի անունները զեղչած հոգևորականները կզղջան իրենց հակականոնական ընթացքի համար։

«Հայ հոգևորականը միշտ լիահույս է, որ մարդն, ով սխալ բան է արել, պետք է շտկի, իսկ հոգևորականը գիտի՝ սխալ բան կարող ենք անել  բոլորս, բայց նամանավանդ հոգևորականը գիտի, որ սխալ բան անելուց հետո զղջալ ու ապաշխարել կա, այս դեպքն էլ բացառություն չէ»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝  նշել է Տեր Փառենը։

Տեր Հայրն ընդգծեց՝ հոգևորականներն աղոթում են միաբանության համար, որը կա եկեղեցում։

«Միգուցե, ինչ-որ տեղեր ուռճացված է երևում կամ ցույց են տալիս, բայց մեր եկեղեցում, վստահ եղեք, միաբանության ու աղոթքի ոգին կա, եղել է ու պիտի լինի»,- նշեց Տեր Փառենը։

Սաղմոսավանքի հոգևոր հովիվը վստահ է՝ իշխանությանը չի հաջողվի ներսից քայքայել եկեղեցին։

«Ոչ մի իշխանության, ոչ մի ուժի, ոչ մի թագավորի չի հաջողվել եկեղեցին պառակտել ու կործանել, այս իշխանությունն էլ բացառություն չէ»,-հավելեց Տեր Փառենը։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...