Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»

14 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընտրարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Փաշինյանի վարքը կանխատեսելիորեն նույնն է. սուտ ու կեղծիքներ, գոռգոռոցներ, ընդդիմադիրների ու նույնիսկ նրանց ընտանիքների անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ, փողոցային բառապաշար: Շատ փորձագետներ են արդեն հասցրել նկատել ակնհայտը՝ Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են. զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն: Փոխարենը՝ տեսարան, տեսարան ու մի հատ էլ տեսարանի տեսարան (կներեք կրկնաբանության համար):

Բայց Փաշինյանին բովանդակություն պետք էլ չէ: Իսկապես, հո չի կանգնելու և բաց տեքստով հայտարարի, որ եթե հունիսի 7-ին ինչ-որ խարդավանքով վերարտադրվի, ապա Հայաստանը լուծարելու է, Հայ առաքելական եկեղեցին վերացնելու է, Ռուսաստանի հետ թշնամանալու է, իսկ Ալիևի և Էրդողանի հետ, ձեռք ձեռքի տված, ինչ փորձանք ասես բերելու է: Կամ՝ հո չի կարող խոսել 2021 թ. ծրագրերից ու խոստումներից, որոնցից ոչ մեկը չի կատարվել, ավելին՝ մեծամասամբ հենց հակառակն է արվել՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Փաշինյանի վերջին հրապարակային անհավասարակշիռ բղավոցները հուշում են շատ պարզ բան. ինքն ունի զգալիորեն փոքրացած, բայց որոշակի ընտրազանգված, ու հենց այդ շերտի համար ցանկալի, այդ խմբի ականջները շոյող ճանապարհով է գնում, որպեսզի նրանց պահի իր շուրջը: Ուստի՝ հայհոյում է, զազրախոսում, վիրավորում, գոռգոռում է, կամ էլ՝ խորոված-փարթի, խաշլամա շոու, շքերթ, փառատոն, գինու օրեր կազմակերպում: Արվում է ամեն ինչ, որ ընտրապայքարը մղվի հետին պլան, իր ընտրազանգվածի «հոգին փառավորվի», իսկ հանրության մնացած մասն էլ շոուներից ու «տաշ-տըմբըլից», այսպես ասենք, «կոնտուզիա» ստանա:

Սա, հասկանալի է, քաղաքական տեխնոլոգիա է, որը քաղաքական բովանդակություն, առհասարակ՝ որևէ բովանդակություն չի ենթադրում: Եվ դրա համար էլ Փաշինյանն իր խոսույթին բովանդակություն հաղորդելու կարիք չունի: Նրան աղմուկ է պետք:

Ու նույնիսկ վերոնշյալն է հուշում, որ Փաշինյանին ընտրելն արդեն իսկ ամոթալի է ցանկացած բանական, գիտակից և արժանապատվություն ունեցող մարդու համար:

Մյուսը, ինչին ձգտում է Փաշինյանը կամ ինչ հաշվարկով կիրառվում է նրա ագրեսիվ դրսևորումների «գործիքակազմը», այն է, որ դա կարող է որոշ չափով հիասթափեցնել որոշակի թվով մարդկանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ: Այն հաշվարկով, որ նրանք հունիսի 7-ին չգնան ընտրատեղամաս: Նպատակը հասկանալի է. քիչ մասնակցությունը հօգուտ իշխանության է…

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...