Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են. «Հրապարակ»

2 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարեւոր է հետեւել ընտրողների, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներին։

Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնական ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։

Օրինակ՝ ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք, դատարանի որոշմամբ ընտրելու իրավունքը վերականգնած քաղաքացիները եւ այլք։

Լրացուցիչ ցուցակները կազմվում են օրենքով սահմանված կարգով եւ հրապարակվում են ընտրատեղամասերում՝ հիմնական ցուցակից առանձին։ Սակայն բանն այն է, որ դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը, պարզելը՝ արդյո՞ք յուրաքանչյուր ընդգրկման հիմքն օրինական է, թե՞ հատուկ մարդկանց են գրանցում տարբեր տեղամասերի լրացուցիչ ցուցակներում, որ հավելյալ ձայներ ապահովեն։

Արդյո՞ք մի տեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրությանը մասնակցած անձը մեկ այլ ընտրատեղամասում էլ չի քվեարկել: Ի դեպ, խոսակցություններ կային, որ այս մեխանիզմը կիրառվել է Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ լրացուցիչ ցուցակներով տասնյակ մարդիկ են քվեարկել, սակայն այդ փաստը պատշաճ ուշադրության չարժանացավ ընդդիմության կողմից։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանին հետաքրքրում է իրական իրավիճակը, ոչ թե Ռուբիոյի գնահատականները․ ՌԴ նախագահ

Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանին հետաքրքրում է իրական իրավիճակը, ոչ թե Ռուբիոյի գնահատականները․ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիը մի շարք հայտարարություններ է արել. Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանին հետաքրքրում է իրական իրավիճակը, ոչ թե Ռուբիոյի գնահատականները: Ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում ռազմաճակատի ողջ երկայնքով:...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մի քանի մեքենաներ են բախվել

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մի քանի մեքենաներ են բախվել

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  18։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ  ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունու զորամասի դիմաց, բախվել են 40-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 51-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt»...

Արաղչին ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արաղչին ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են...

«Գինը՝ հազարավոր կյանքեր և կորսված տարածքներ». Քոչարյանը՝ Փաշինյանի 8-ամյա կառավարման մասին

Իշխանությունը պարզապես հաշվի չի առնում հնարավոր վնասները, հնարավոր կորուստները․ Սա պարզապես մի արկածախնդրություն է, որը չի ենթարկվում ոչ մի տրամաբանական հիմնավորման․ ՀՀ երկրորդ նախագահ Որքա՞ն է վճարել Հայաստանը Փաշինյանի վարչապետության 8...

Իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ. ՔԻՀԿ

Իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ. ՔԻՀԿ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սպառնացել են քաղաքացիներին ներգրավել վարժական հավաքների, ենթադրելով, թե նրանք Ռուսաստանից ընտրակաշառքով...