Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

3 Հունիսի, 2026

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հայտնում  է 24News—ը՝  տեղեկանալով  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ պահանջի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքի Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ. «ՀԵՐՔՈՒՄ, 28.05.2026 թվականին տված ճեպազրույցիս ընթացքում Գագիկ Ծառուկյանի՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»:

Հերքման տեքստն ու տեսանյութը հրապարակել մի շարք լրատվամիջոցներում։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից։ Ներողության հրապարակում․ «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:

Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ Ծառուկյանի բռնագանձել հայցվորի կատարված և կատարվելիք դատական ծախսը՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 310.000 դրամ և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։
Գործը դատարան է ստացվել հունիսի 2-ին և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Գործը դեռ վարույթ չի ընդունվել։

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...