Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը, 3 ատյանով էլ արդարացվել է. փաստաբան

11 Մարտի, 2026

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Այսօր վերջակետ դրվեց 2020 թվականից քննվող հերթական իմաստազուրկ քրեական գործին։

Մեր խորին համոզմամբ բացառապես ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անձով պայմանավորված 6 տարի շարունակ պետական ռեսուրս վատնվեց նրա հայրիկի` Վաչիկ Սաղաթելյանի (2016-2020թթ. Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար) պաշտոնավարման ընթացքը քննելու ուղղությամբ։

Բանը հասավ Վաչիկ Սաղաթելյանին պաշտոնեական անփութության համար մեղադրանք ներկայացնելուն ու գործը դատարան ուղարկելոն։

Առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, սակայն, հաստատվեց դատարանում, կայացվեց արդարացման դատավճիռ, որի դեմ դատախազության ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ դատարանը, ինչպես տեղեկացանք այսօր, մերժեց դատախազի բողոքը վարույթ ընդունելն ու արդարացման դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ։

Իսկ ինչ մնաց արդյունքում։ Մի կողմից անիմաստ վատնված պետական ռեսուրս, մյուս կողմից անձանց պատիվն ու բարի համբավը հանիրավի արատավոր քարոզչական հետք…

Հ.Գ. Արդյո՞ք գործերի նման ելքը ազդելու է առկա իրավիճակի վրա, արդյո՞ք հիմա չեն նախաձեռնվում կանխատեսելի վախճան ունեցող, իրավական առումով անիմաստ վարույթներ, արդյո՞ք իրավապահ համակարգը երբևէ կենտրոնանալու է իր բուն գործառույթների վրա, թե…»:

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...