ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանն «այսօր շատ հզոր հարված կստանա»՝ առանց մանրամասներ հայտնելու։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է հարվածել Իրանի այն շրջաններին, որոնք մինչ այս չեն ենթարկվել հարձակման։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի հարևան երկրներին այլևս հարվածներ չհասցնելու մասին Իրանի նախագահի հայտարարությունն արվել է «միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակման արդյունքում»։






