Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։ Ուղերձի ամենակարևոր կետերը.
Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը:
.Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են:
.Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միջև միասնությունը, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, վեճերը և կոնֆլիկտները, ինչպես նաև հրաժարվել սոցիալական տարբերությունների արհեստական ընդգծումից։






