Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին

4 Մարտի, 2026

NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ-ում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները դիվանագիտական խողովակներով կապ են հաստատել հայաստանյան հանրային-քաղաքական գործիչների և  փորձագետների հետ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը Իրանի շուրջ ստեղծված պատերազմական իրավիճակում ՀՀ իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի վերաբերյալ:

Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատան ներկայացուցիչները հանրային գործիչներին են ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեսպանատուն կատարած այցի լուսանկարը և նրբանկատորեն հետաքրքրվել, թե ինչո՞ւ նմանատիպ քայլ չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը: Այս գործողությամբ իրանական կողմը, ըստ էության, իր դժգոհությունն է հայտնում հարևան երկրում ընթացող պատերազմի ֆոնին Փաշինյանի ցուցաբերած պասիվ դիրքորոշման առնչությամբ:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում կատարել սգո մատյանում:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հարվածային գործիքներ էր նվագում՝ կից գրառմամբ. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար»: Այս տեսանյութը համացանցում բուռն քննարկումների և քննադատության տեղիք էր տվել:

Նմանատիպ նյութեր

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am

Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։ Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների...

Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման

Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման

Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցություններն ավարտվել են։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շնորհակալություն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ բանակցություններում ակտիվ դերակատարություն ունենալու համար։ Նրա...

Վարդգես Գասպարին է բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կախաղան է ինձ սպասվում. Գեղամ Մանուկյան

  «Ես հիմա ամբաստանյալ եմ, ինչպես բոլոր քաղաքական դատավարություններում է, պաշտպաններին և մեղադրվողներին արգելվում է գաղտնիքները հրապարակել։ Վարդգես Գասպարին է բողոք գրել վրես։ Ենթադրում եմ՝ կախաղան է ինձ սպասվում։ Որոշում դեռ չեն...

Նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի․ Ռեզայի

Նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի․ Ռեզայի

Իրանն ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ «ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կարժանանա պատասխան հարվածների,...

Քրեակատարողական ծառայությունն արդարանում է

Քրեակատարողական ծառայությունն արդարանում է

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը: «Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...