ԱՄՆ գրոհը Իրանի միջուկային օբյեկտների դեմ հանցավոր է և անօրինական, հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մեզ՝ իրանցիներիս համար ԱՄՆ հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների մասին համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկման ներքո, համարվում է միանգամայն անօրինական և հանցավոր գործողություն։ Աշխարհում ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպություն չի կարողանա որևէ ձևով արդարացնել այդ ագրեսիան»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցում։






