Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը. Մասուդ Փեզեշքիան

31 Օգոստոսի, 2026

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, քանի որ պատերազմի շարունակությունը չի բխում որևէ կողմի շահերից։

Այս մասին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Բիշքեկում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։

«Իրանը հավատարիմ է համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին, սակայն, ցավոք, ամերիկյան կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ձգտել համաձայնության և փոխըմբռնման ճանապարհով առաջ շարժվելուն և համոզված ենք, որ պատերազմի շարունակությունը չի բխում ո՛չ մեր, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ ողջ մարդկության շահերից»,-նախագահի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Փեզեշքիանի կարծիքով՝ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ձգտում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հետագա սրման՝ դրանից իրենց համար օգուտ քաղելով։ Իրանը, իր հերթին, համոզված է, որ անհրաժեշտ է շարժվել խաղաղ ճանապարհով՝ ամրապնդելով կայունությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում։

Ավելի վաղ Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարակ Ռավիդը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող Լարաք կղզում տեղակայված երկու հրթիռային կայանքների։

Նմանատիպ նյութեր

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան

Տարածքների փոխանակման վերաբերյալ հասարակություններին բավարարող լուծումը կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նախարարի՝ անկլավ-էքսկլավները, թեկուզ տեխնիկապես, բարդացնում...

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Նոր Գեղիում քաղաքացին, ըստ նախնական տվյալների, իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Այս մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Առաջնորդներ հանուն բնության» գագաթնաժողովը՝ Երևանում

Հայաստանի՝ COP17-ում նախագահության ֆոնին, Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը՝ «Առաջնորդներ հանուն բնության» կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Իրանի նախագահ...

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել է...