Իրանը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության օգտին․ Վելայաթին՝ Կոստանյանին

13 Օգոստոսի, 2025

Իրանական ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպումից․

Ըստ աղբյուրի՝ Կոստանյանը հանդիպման ժամանակ պարզաբանումներ և հաշվետվություն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումների և Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ ընդգծելով երկու երկրների միջև պատմական կապերի և բարիդրացիական հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը:

Նա նշել է. «Մենք խորապես հավատարիմ ենք Իրանի հետ բարեկամական հարաբերություններին և բարձր ենք գնահատում այդ պատմական կապերը»։

Վելայեյթին, ողջունելով համագործակցության ընդլայնումը, հայտարարել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության և կայուն անվտանգության օգտին և, առավել քան միջնորդության մասին հայտարարող ցանկացած այլ երկիր, պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանգստության հաստատումը:

Իրանն առաջին երկիրն էր, որը Խորհրդային Միության փլուզումից և տարածաշրջանի երկրների անկախացումից հետո քայլեր ձեռնարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար, և արտաքին գործերի նախարարության իմ ղեկավարման շրջանում ես բոլոր ջանքերը գործադրեցի այդ ճանապարհին։

 

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...