Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում․ Վարդան Ոսկանյան

21 Մարտի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Դատելով իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև իրանական ԶՈՒ-երի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի քիչ առաջ տարածած զգուշացումից, իրանական կողմը, հավանաբար, որոշակի ազդանշաններ ունի, որ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հարձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ։

Այս պատերազմի համատեքստում Իրան-ԱՄԷ հարաբերություններում լարվածության մակարդակը պարբերաբար աճ է գրանցում՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին ուղիղ տեքստով մեղադրեց ԱՄԷ-ին այդ երկրի տարածքն իրանական Խարգ կղզու վրա ամերիկյան հարձակման համար տրամադրելու մեջ։

Միջազգային ԶԼՄ-ներում տևական ժամանակ է, ինչ պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, որ ԱՄՆ-ը կարող է ցամաքային գործողություն իրականացնել իրանական կղզիները գրավելու նպատակով, ինչը պատերազմին կհաղորդի էլ ավելի վտանգավոր և արյունալի բնույթ»։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...