Իր աթոռը պահելու համար Փաշինյանը օգտագործել է երեք հնարքները. Հարութ Սասունյան

1 Ապրիլի, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մոլորեցրել է հայ հասարակությանը՝ կեղծ խոստումներ տալով 2018 թվականին իշխանության գալուց ի վեր։

Իր աթոռը պահելու համար Փաշինյանը օգտագործել է հետևյալ երեք հնարքները.

1․ Խոստանալ դյուրահավատ ժողովրդին պայծառ ապագա՝ օգտագործելով «Ապագա կա» կարգախոսը։

2․ Օգտագործել միամիտ հասարակության կույր վստահությունը՝ տալով կեղծ խոստումներ։

3․ Մեղադրել նախկին ղեկավարներին իր բոլոր սխալների և երկրի ներկայիս խնդիրների համար, թեպետ նա արդեն ութ տարի իշխանության ղեկին է։

Ամեն անգամ, երբ որևէ մեկը մատնանշում է նրա սխալներն ու մոլորեցնող խոստումները, Փաշինյանը կամ ժխտում է, թե երբևէ նման հայտարարություն է արել, կամ էլ խուսափում է հարցից։ Նրա արդարացումը հետևյալն է՝ քանի որ ժողովուրդն ընտրել է նրան, նա կարող է անել ինչ ուզում է, թեև երբեք իր ընտրողներին չի ասել, որ պատրաստվում էր Արցախը հանձնել Ադրբեջանին և զիջել Հայաստանի տարածքների մի մասը թշնամի պետությանը։

Քանի որ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, Փաշինյանը կրկին զբաղված է հասարակությանը մոլորեցնելով։ Նա և իր նախարարները չափազանցնում են իրենց նվաճումները և գործում այնպես, կարծես Հայաստանը գոյություն չի ունեցել մինչև 2018 թվականը, երբ նրանք եկան իշխանության։

Հասարակությանը խաբելու նպատակով Փաշինյանը 2020 թվականին նկարագրեց, թե ինչպիսին կլինի իր երևակայական Հայաստանը 2050 թվականին՝ լավ գիտակցելով, որ այդ ժամանակ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կուսակցությունը չեն լինի։ Նա այդ ծրագիրն անվանեց «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը»։

2050 թվականի նրա ծրագիրը ոչնչով չի տարբերվում նրա մյուս կեղծ խոստումներից։ Ըստ հայտնի ասացվածքի՝ «Եթե մեկ անգամ ինձ խաբես՝ ամո՛թ քեզ, եթե երկրորդ անգամ խաբես՝ ամո՛թ ինձ»։ Հայաստանի քաղաքացիները վերջապես պետք է արթնանան և հասկանան, որ անկարող, բայց խորամանկ ղեկավարն անընդհատ խաբում է իրենց։

Ահա Փաշինյանի 18 անիրատեսական նպատակների ցանկը, որոնք պետք է իրականացվեն մինչև 2050 թվականը.

—          «Հայաստանի բնակչությունը հասցնենք 5 միլիոնի։

—          Ստեղծենք 1 500 000 աշխատատեղ։

—          Հաղթահարենք աղքատությունը աշխատանքով։

—          20-ապատկենք Հայաստանի համախառն ներքին արդյունքը։

—          Յոթնապատկենք ﬕջին աշխատավարձը։

—          Առողջ ապրելակերպը դարձնենք ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնենք 90 տարվա։

—          1 շնչի հաշվով ունենանք աշխարհի աﬔնամարտունակ բանակը։

—          Ունենանք աշխարհի ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։

—          Սովորելը դարձնենք ազգային կենսակերպ։

—          Բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում ունենանք առնվազն 3 բուհ։

—          Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։

—          Ունենանք 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ։

—          Ունենանք առողջ շրջակա ﬕջավայրով, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ Հայաստան:

—          Կրկնապատկենք Հայաստանի անտառածածկ տարածքները։

—          Նվաճենք 25 օլիմպիական ոսկե ﬔդալ։

—          Ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնենք Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր։

—          Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

—          Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնենք տարեկան 15 ﬕլիոնի»։

Այս 18 նպատակներից շատերն անիրագործելի են։ Փաշինյանի հայտարարությունից հետո վեց տարիների ընթացքում գրեթե որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Թեև անձնական կամ ազգային նպատակներ ունենալու մեջ սխալ բան չկա, դրանց հասնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1․ Սահմանել իրատեսական նպատակներ՝ հաջողության ողջամիտ հավանականությամբ։ Բեմ բարձրանալու և մտքին եկածն ասելու փոխարեն, անհրաժեշտ է նախապես կատարել խորքային ուսումնասիրություն՝ նախքան պատահական ու չմտածված հրապարակային հայտարարություններ անելը։

2․ Հանձնարարել մասնագետներին մշակել մանրամասն, իրատեսական և իրագործելի գործողությունների ծրագիր: Կառավարության ղեկավարը նախ պետք է խորհրդակցի տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ մշակելու երկրի ճանապարհային քարտեզը՝ ներկայից հասցնելու ցանկալի ապագա։

3․ Նշել ժամանակացույց և աստիճանական միջանկյալ նշաձողեր։ Բավարար չէ պարզապես հայտարարել, թե ինչի եք ուզում հասնել մինչև 2050 թվականը։ Կառավարությունը պետք է ունենա մանրամասն ծրագիր, որը կսահմանի յուրաքանչյուր տարվա ընթացքում ձեռնարկվելիք քայլերը մինչև 2050 թվականը։

4․ Ազգային առաջնահերթությունների սահմանման գործընթացում պետք է ներառել հասարակությանը։ Վարչապետը չպետք է անտեսի ժողովրդի կամքը և միանձնյա որոշի, թե ինչն է լավագույնը քաղաքացիների համար։ Նա պետք է յուրաքանչյուր մարզում կազմակերպի տեղական համաժողովներ՝ հարցնելու հանրությանը, թե ինչ են ցանկանում, որ իրականացվի մինչև 2050 թվականը։ Կառավարությունը նաև պետք է անցկացնի հասարակական հարցախույզեր՝ քաղաքացիների հետաքրքրությունների վերաբերյալ վստահելի տվյալներ ստանալու համար։

5․ Ամենակարևորը՝ ապահովել կարողունակ ղեկավարություն հենց հիմա։ Նախքան 2050 թվականի կամ նույնիսկ 2026 թվականի մասին մտահոգվելը, երկրին անհրաժեշտ է ունակ ղեկավար։ Հայաստանի քաղաքացիներն այս հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավորություն ունեն որոշելու, թե ներկայումս ով կարող է լավագույնս ղեկավարել երկիրը։ Հակառակ դեպքում, 2050 թվականին նրանք գուցե այլևս երկիր չունենան։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Եվրամիությունում չկա որևէ երկիր, որը սահման չունի Եվրոպական միության մյուս անդամ երկրների հետ, բայց դարձել է Եվրոմիության...

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային...

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մոտ զգացվել է թուլություն,...

Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց...

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝...