Ինտրիգը պահում է․ «Հրապարակ»

10 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ինքն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել, որը խորհրդարանը կքննի սեպտեմբերի 27-ից սկսվող լիագումար նիստի օրերին։

Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները բուռն հետաքրքրություն են ցուցաբերում այդ զեկույցի նկատմամբ, քանի որ Քոչարյանը քանիցս ասել է, որ բացահայտումներ են արել, եւ քրեական գործերի հարուցումն անխուսափելի է լինելու: Իհարկե, դժվար է հավատալ, որ իրական բացահայտումներ են արվել, նման դեպքում մեղադրյալի աթոռին առաջինը պետք է հայտնվի Փաշինյանը, սակայն մի քանի օր է՝ պատգամավորները հերթով մտնում են գաղտնի նյութերի համար նախատեսված առաջին բաժին, պարզում, որ զեկույցի գաղտնի հատվածը դեռեւս այնտեղ չէ, եւ իրենք ծանոթանալու իրավունք չունեն։

Տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանի՝  զեկույցին ծանոթանալուց հետո նոր կորոշվի, թե որ մասն է բաց ներկայացվելու հանրությանը, որ հատվածը՝ գաղտնագրվելու: Մեզ ասացին, որ Քոչարյանը որոշել է մինչեւ վերջ պահել ինտրիգը եւ թույլ չտալ արտահոսքեր: Չի բացառվում` մի փոքր հատվածը բաց քննարկվի, որից հետո միայն պատգամավորներին հնարավորություն տրվի ծանոթանալ գաղտնի հատվածին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը, որը Հայաստանում հանդես է գալիս առաջին անգամ։ Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և...

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի...

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...