Ինձ դուր չի գալիս, որ ինձ ասում են հայրենիք հանձնող․ Հասմիկ Հակոբյան

12 Մայիսի, 2025

Ինձ համար ընդունելի չի, երբ պատգամավորին ասում են հայրենիք հանձնող։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

Լրագրողի հարցին՝ վիրավորակա՞ն է արդյոք, երբ խորհրդարանի դահլիճում վարչապետը համբալ բառն է օգտագործում, Հակոբյանը պատասխանեց․

«Վարչապետը երևի աշխարհի ամենաբաց պաշտոնյաներից է, հնարավորություն ունենալու եք վստահաբար նրան հարցեր ուղղելու։ Վստահ եմ, որ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը։ Ինձ դուր չի գալիս, որ ինձ ասում են հայրենիք հանձնող»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ճղճիմ վրեժխնդրություն. Արթուր Խաչատրյան

Ճղճիմ վրեժխնդրություն. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. Անսահման ու ճղճիմ վրեժխնդրություն․․․․ 70 տարեկան մարդուն ուժով պառկեցնել, առյուծին սպանել, հազարավոր մարդկանց թողնել առանց օրվա հացի՝ կատարյալ անորոշության մեջ։ Լավ, բա Օլիմպավան այցելող հազարավոր երեխաներն...

Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը. Նիկոլ Փաշինյան 

Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը. կարդում ես վերնագիր, գրված է «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ օրինակ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Այս մասին ասաց Փաշինյանը: «Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը,...

Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ են ընտրում

Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ են ընտրում

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար,...

Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների. ՌԴ ԱԳՆ արձագանքը

Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների. ՌԴ ԱԳՆ արձագանքը

Ռուսաստանը պատասխան կտա Հռոմում իր դեսպանատան երկու ռազմական կցորդների արտաքսմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել էր, որ Հռոմը...

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին ձերբակալել են այսօր՝...