Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական․ Աննա Հակոբյան

Մյս 22, 2025

Փաշինյանի տիկիս Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները և իսկապես վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։

Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, ու չգիտեմ` ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի և դաստիարակության սահմաններում։

Ու ի՞նչ…Ոչինչ։ Բա հիմա ինչու՞ եք վախենում ։

Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում։ Պարզվեց` դուք այլ լեզու չեք հասկանում։ Ստիպվա’ծ էի ձեզ հասկանալի լեզվին անցնել։

Այնպես որ, մի՛ վախեցեք իմ գրառումներից։ և ընդհանրապես, ոչ մի բանից մի’ վախեցեք։

Պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք…

Գիտե՞ք ինչու։ Որովհետև տգետ եք։ Որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում` նույնիսկ խոսքը։

և միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված և ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում։ Ախր սրա’ համար եմ ասում՝ Կրթվելը նորաձև է։

Ինչևէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ։ Մինչ այդ, սակայն, ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին՝ առանձին-առանձին։ և հատկապես իմ՝ հարստություն կուտակելու մասին ոմանց անբարո ֆանտազիաներին։

Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն՝ բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչու՞ է այդչափ հարստություն ունենալով հանդերձ, վարչապետի տիկին լինելով հանդերձ, աշխատավարձով աշխատում հիմնադրամում։

Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»։

Նմանատիպ նյութեր

Ակնկալում ենք միջնորդության մերժում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով․ Արթուր Սարգսյանի փաստաբան

Դատական նիստն ավարտվել է, դատավորը գնացել է առանձին սենյակ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Պարոն Սարգսյանը ելույթ ունեցավ,...

Եթե շենք գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն. Խուդոյան 

Նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կա։ Այս մասին հայտարարեց Բագրատ...

Անգամ ՊՊԾ գնդի դեպքը իրավական առումով ահաբեկչություն չի որակվել․ Վարդևանյան

Դուք ձայնագրությունների մեջ, որոնց մեծ մասն արդեն հրապարակված է, ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման բովանդակություն տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Դա հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության...

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան 

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ...