Աննա Հակոբյանը շատ ավելին գիտե արցախյան ողբերգության հետնաբեմի մասին․ Հակոբ Բադալյան

1 Ապրիլի, 2026

«Աննա Հակոբյանը սխալ չի ասում: Լեգենդար հետախույզ Կանդազն ի՞նչ գիտե 44-օրյա պատերազմի մասին: Նա ի՞նչ գիտե, օրինակ, թե 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ հենց Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախի տեսարժան վայրերում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ արձագանքելով Արթուր Ավանեսյանի վերաբերյալ Փաշինյանի նախկին կողակցի հայտարարություններին։

Բադալյանը շարունակում է.

«Կամ, Կանդազն ի՞նչ գիտե, թե ինչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ հաղորդագրություններ են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ-երի միջոցով, ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, որ Ալիեւը չէր կրակում երկու տարի: Կանդազն այդ մասին շատ բան չգիտե, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կողքին եղել է ոչ թե Կանդազը, այլ Աննա Հակոբյանը:

Իսկ 44-օրյա պատերազմը միայն այն չի եղել, ինչ եղել է մարտադաշտում: 44-օրյա պատերազմը ունեցել է հսկայական քաղաքական հետնաբեմ, ու այդ հետնաբեմից՝ այո, Աննա Հակոբյանն ավելի է տեղյակ, քան լեգենդար հետախույզ Կանդազը: Ընդ որում, 44-օրյա պատերազմն իր այդ հետնաբեմով իրականում շարունակվել է նաեւ նոյեմբերի 9-ից հետո: Եվ, օրինակ Կանդազն ի՞նչ գիտե, թե ինչու՞ էր Արցախի հայաթափման վերջին ակտից շատ կարճ ժամանակ առաջ Աննա Հակոբյանն այս անգամ էլ ֆոտոսեսիա անում Էյնշտեյնի խոսքերը պատկերող շապիկով ու գրքով՝ թե «ճամպրուկով իրերը միակ բանը չէ, որ իր հետ բերում է փախստականը»:

Իհարկե, Աննա Հակոբյանը շատ ավելին գիտե արցախյան ողբերգության հետնաբեմի մասին:

Հարցն այն է միայն, թե հայ հանրության առաջ երբեւէ կբացվի՞ արցախյան 44-օրյա պատերազմի, ու դրան հաջորդած իրադարձությունների հետնաբեմը, , թե՞ ոչ:

Իսկ Կանդազը՝ լեգենդար հետախույզ է, որը գիտե, թե ինչ է մարտադաշտը, ինչ է մարտը, ինչ է մարտական խնդիրն ու այն լուծելը, ինչ է սեփական հող պաշտպանելը, ինչ է՝ կյանքն ու կռիվը: Կանդազը ապրել ու կռվել է մարտադաշտում, ոչ թե հետնաբեմում»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի հետ պատերազմին: Գեներալ Դեն Քեյնը մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և Թրամփին հետագա էսկալացիայի ռիսկերը հայտնելու համար:...

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...