Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18 Ապրիլի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։

Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար դրամ, մնացած 200 հազար դրամը կվճարի հիմնադրամը։

Մենք փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այստեղ ընտրակաշառք չկա, նա արձագանքեց․ «Եթե նույնիսկ ուղղակի համեմատության մեջ դիտարկենք, ապա եթե օրերս հայտնի դարձած կնոջ հետ կապված դեպքը դիտում են որպես ընտրակաշառք, ինչո՞ւ այս դեպքը որպես ընտրակաշառք չեն դիտարկում։ Եթե այն ընտրակաշառք է, ապա սա էլ է ընտրակաշառք։ Իրականում, արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ, միշտ՝ ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ այս իրավիճակում երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Հիմա եթե մյուս թեկնածուներից որեւէ մեկը նման բան աներ, հաստատ կալանավորված կլիներ, ու ոչ միայն քրեական հետապնդում հարուցած կլինեին, այլեւ՝ արդեն կալանավորած»։

Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից, որտեղ քննարկվում էր գրասենյակների աշխատակիցներին տրվող աշխատավարձը, ինչից հետո մի շարք անձինք «կաշառք տալու կամ դրան օժանդակելու համար» բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 18․ 04․ 26

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի  14-ի գիշերը, 17-18-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-18-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու...

Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 10:30 Ապարանի Սուրբ Խաչ- ժամը 10:00 Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին-...

Սահմանափակումները չվերացվեցին, բայց համագործակցությունը կակտիվանա․ Պապոյանի հանդիպումը՝ Օքսանա Լուտի հետ

Սահմանափակումները չվերացվեցին, բայց համագործակցությունը կակտիվանա․ Պապոյանի հանդիպումը՝ Օքսանա Լուտի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ, հայտնում են նախարարությունից։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի...

ժողովրդի կյանքը պետք է արմատավորված լինի խղճի մեջ․ Տեր Խաժակ

ժողովրդի կյանքը պետք է արմատավորված լինի խղճի մեջ․ Տեր Խաժակ

Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը գրել է. «Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ հայ ժողովրդի հոգևոր Սահմանադրությունը․ Խորհրդածություն՝ ներշնչված Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապի խոսքերով։ Երբեք չեմ մոռանա 2016 թվականի հունիսի 25-ի այն հոգեպարար ու լուսավոր օրը, երբ...

ՀՀ  նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր»

ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր»

ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Գրում է «Ֆակտոր»-ը։ Աղբյուրի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չի հերքել տեղեկությունը` հորդորելով սպասել: «Վաղը առավոտյան խոսենք, այս պահին...