Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»

28 Հունվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանն ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։

Արտաշես քահանան, հիշեցնենք, շաբաթվա սկզբին միացել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեւորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ հրաժարվում է այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց բարերարի եւ վարչական ղեկավարի՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին, հայտնելով նաեւ, որ եկել-սպառնացել գնացել են, սակայն ասել են, որ մի քանի ժամ հետո վերադառնալու են, եթե ինքնակամ չլքի, ապա եկեղեցու դռան կողպեքն են փոխելու։ Երեկվա դրությամբ, սակայն, ո՛չ բարերարը եւ ո՛չ էլ այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի:

Մեզ ասացին, որ քահանայի ահազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, լուսաբանել կատարվածը, որից հետո համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի` կանգնել նրա կողքին եւ աջակցություն հայտնել Մայր Աթոռի սպասավորին։

Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին ու ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց։ Ըստ ամենայնի՝ համայնքի բնակիչների միասնականության մասին տեղեկացել են նաեւ իշխանավորները եւ որոշել են կրակի հետ չխաղալ` իրավիճակը չսրել ու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկել: Պարզ է, որ ժողովրդի միասնականության առաջ «չարեփոխիչները» եւ անգամ ուժային կառույցները տնօրինող Փաշինյանը նահանջում են»:

Նմանատիպ նյութեր

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացնում  է TRIPP-ի իրական վտանգները. «Դուք արդեն տեսաք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը կարգավորում է TRIPP-ի գործունեությունը և մանրամասներ է...

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...