Ինչու՞ կործանվեց թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռը

12 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ադրբեջանի սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղի շրջանում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Թուրքիա էր մեկնում Ադրբեջանից: Կործանման հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈՒ-ի 20 զինվորական (սերժանտ, ենթասպա, լեյտենանտ), այդ թվում՝ ինքնաթիռի սպասարկող անձնակազմը:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռը «առանց տագնապային ազդանշան տալու» անհետացել է ռադարներից։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ինքնաթիռը նոյեմբերի 11-ին վայրէջք է կատարել Գյանջայի (Գանձակ – խմբ.) օդանավակայանում և այնտեղ սպասել է երկու ժամ։ Անձնակազմը չի լքել ո՛չ ինքնաթիռը, ո՛չ էլ օդանավակայանի տարածքը։ Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած «ռազմական շքերթին» մասնակցող թուրքական F-16 ինքնաթիռների տեխնիկական աջակցություն ցուցաբերող անձնակազմից: Ինքնաթիռ նստելուց առաջ նրանք ենթարկվել են օդանավակայանի անվտանգության կանոններին համապատասխան ստուգումների և ընթացակարգերի, որոնք տեսաձայնագրվել են նաև օդանավակայանի տեսախցիկների կողմից:

Ինքնաթիռը, որն օդում մասերի է բաժանվել և ապա ընկել, 1968թ. արտադրության էր և ձեռք էր բերվել Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերից 2010թ-ին:

Ինչ վերաբերում է ինքնաթիռի հնարավոր անսարքությանը, թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այն երկար ժամանակ շահագործման մեջ է եղել, իսկ 2020թ. հիմնանորոգման է անցել, իսկ նման մասշտաբի միջոցառման համար Թուրքիայից մեկնած ինքնաթիռը չէր կարող մանրազննին ստուգված չլիներ։ Ինքնաթիռի ֆյուզելաժի վրա արտաքին բախման նշաններ չեն հայտնաբերվել:

Թուրքիայի փորձագիտական դաշտում ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ երկու տեսակետ է շրջանառվում․

1․ Այն վթար չէ, սաբոտաժ է, կամ արտաքին միջամտություն

2․ Այն տեղի է ունեցել հնարավոր պայթյունի հետևանքով կամ տեխնիկական անսարքության պատճառով

Սոցցանցի թուրքական տիրույթի օգտատերերը համոզմունք ունեն, որ սա սաբոտաժ է Ադրբեջանի կամ Իսրայելի կողմից և որևէ աղերս չունի վթարի հետ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի...

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...