Ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք․ Աննա Գրիգորյան

19 Մայիսի, 2026

 

«Սիրելի ժողովուրդ, կըրնանք չէ՞․ ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք, այո, կըրնանք, վստահ եմ: Եթե այս ուժը՝ գործող իշխանությունը, պետությունը քանդող իշխանությունը, առաջ ինչ-որ պլաններ թաքցնում էր, հիմա ընտրության է գնացել շատ հստակ խոստումներով: Առաջին խոստումն ասում է՝ «վերընտրվեմ, եկեղեցին քանդելու եմ»։ Մենք թո՞ւյլ ենք տալու, որ նման իշխանություն վերընտրվի ու եկեղեցին քանդի: Ո՛չ, մենք պաշտպանելու ենք մեր եկեղեցին: Այս իշխանությունը գալիս է հետևյալ խոստումով, որ գալու են և նոր տարածքներ են հանձնելու: Կարծես հերիք չէին այն տարածքները, որ հանձնել են: Մենք թույլ պիտի տա՞նք, որ նոր տարածքներ հանձնվեն: Իհարկե՝ ո՛չ: Հաջորդ խոստումն ասում է՝ գանք, սահմանադրություն ենք փոխելու, Անկախության հռչակագիրն ենք հանելու: Մենք թույլ պիտի տա՞նք, որ ոտնատակ տրվի մեր պետության ծննդյան վկայականը. իհարկե՝ ո՛չ: Եվ հետևաբար՝ մենք հունիսի 7-ին ճակատագրական ընտրության առջև ենք կանգնած, և ես վստահ եմ, որ մենք տեր ենք կանգնելու մեր եկեղեցուն, մեր հավատքին ու մեր սահմանադրությանը»,այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...