Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

28 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս, ինչպես հայտնի է, Փաշինյանի ՔՊ-ն իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին «նշանակեց» Սահմանադրական դատարանի դատավոր: Դե, նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն «իրենց մարդկանց», յուրայիններին «տեղավորում» են տարբեր պետական կառույցներում, որտեղ պատահի:

Բուն խնդիրն այլ է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տակավին մեկ օր առաջ մոլի քպական այս կամ այն գործիչը, մանդատը թողնելով կամ կուսակցության անդամությունը դադարեցնելով, մի գիշերում միանգամից դառնում է… «անկախ», «ապակուսակցական» անձ ու նշանակվում է (լավ, թող լինի՝ «ընտրվում» է) անկախ մարմնի անդամ կամ ղեկավար: Հրաշք է, չէ՞:

Ու սա միակ դեպքը չէ: Մինչ այս էլ մի մոլի քպական «հանկարծակի», մեկ օրում դառնում էր լրիվ անկախ, անկուսակցական, ապաքաղաքական ու նշանակվում Մարդու իրավունքների պաշտպան, մեկ ուրիշը՝ ԿԸՀ նախագահ, երրորդը՝ դատավոր (ու քաղաքական «գործերով» դատական նիստեր էր նախագահում), չորրորդն էլ՝ ԲԴԽ նախագահ: Շարքը երկար է, նման քպականներ հաճախ են հայտնվել այլ պետական՝ անկախություն և ապակուսակցականություն ենթադրող կառույցներում, հանձնաժողովներում: Ընդ որում, դեռ չենք խոսում պետական բուհերի մասին, որոնք հետևողական քպականացվել են:

Չէ, քպականները, փաստորեն, իսկապես տաղանդավոր են, որ մեկ-երկու օրում կուսակցականազերծ են լինում ու միանգամից… «անկախանում»:

Իսկ իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ է. տոտալ քպականացվել ու քպականացվում, կարելի է ասել՝ քպֆիկացվում է պետական ամբողջ համակարգը, նույնիսկ այն մարմինները, որոնք գոնե Սահմանադրությամբ պետք է որ անկախ լինեին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 28․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...