Փաշինյանը վախենում է. «Փաստ»

27 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում է արել. «Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ»: Շատերի կարծիքով, դա ակնարկ-արդարացում է, որը վերաբերում է Եկեղեցու դեմ հարձակման պլաններին: Բանն այն է, որ տեղեկություն էր տարածվել, որ նա ցանկանում է Մայր Աթոռի վրա գրոհ ձեռնարկել դեկտեմբերի 28-ին, սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը փոխվել է, և հերթական կեղծ «պատարագին» կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Իսկ իրականությունն այն է, որ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վախեցել է ձախողումից: 10 տիրադավների տապալված «ակցիայից» հետո, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ հազիվ հնարավոր եղավ 250300 մարդ հավաքել, այն դեպքում, երբ Եկեղեցուն և Վեհափառին աջակցելու էր եկել մոտ տասը հազար մարդ, Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները խորացել են: Ավելին, կան տեղեկություններ, որ ուժայինները ևս նրան զգուշացրել են, որ կարող են լուրջ խնդիրներ լինել: Գումարած՝ փաստացի դժգոհություններ ու անհանգստություններ են հնչում ոչ միայն երկրի ներսում, այլև «դրսում», այդ թվում՝ ԱՄՆ-ից: Մեր տեղեկություններով, նաև ՌԴ նախագահն է ակնարկել այս թեմայով:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Գառնիում պատարագը մատուցելու է ՀԱԵ Կոտայքի թեմի այս պահի առաջնորդ Առաքել Քարամյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 27․ 12․ 25

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...