Ինչո՞ւ համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

25 Դեկտեմբերի, 2025

Սամվել դպիր Գրիգորյանը մի քան կետով նշել է, թե ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ.

«1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ համախմբումը կանխում է եկեղեցու մասնատումը փոքր խմբավորումների, պաշպանություն է ընդդեմ պառակտման ու հերձվածի, որոնք կործանարար են հավատացյալների համար։

2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը հիմնված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։

3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ, այլ՝ առաքելական շնորհի փոխանցելիությունը գալիս է անընդմեջ շղթայով՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՑ։ Նրան պաշտպանելը նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։

4. Եկեղեցու նվիրապետությունն Աստվածային կարգ է։ Աստված տիեզերքում հաստատել է կարգ ու կանոն։ Եկեղեցու կառուցվածքը երկնային նվիրապետության (հիերարխիայի) արտացոլումն է երկրի վրա։

5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է մեր հոգևոր հայրը, և եկեղեցու հայրապետն ու առաջնորդը։ Ինչպես անվերապահորեն պատվում ենք ծնողին՝ չնայած նրա մարդկային տկարություններին, այնպես էլ անվերապահորեն պատվում և հարգում ենք Ամենայն Հայոց հայրապետի կաթողիկոսական աստիճանը՝ անկախ անձի նկատմամբ նախասիրությունից: Աստված է պատվիրում. «Պատուի՛ր քո հօրն… որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օր. 5:16):

6. Հոգևոր առաջնորդին հնազանդվելը մեծ հոգևոր առաքինություն է։ Առաքյալի հորդորն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբր. 13:7):

7. Եկեղեցական նվիրապետությանը հնազանդվելը ոչ թե կապանքներ ու ստրկություն են, այլ խոնարհություն, հեզություն և հպարտության ու եսակենտրոնության հաղթահարման ճանապարհ։ Սակայն միայն հնազանդություն և խոնարհություն ունենալու պայմանի պարագային է ներգործում Եկեղեցու մէջ ներկա Սուրբ Հոգին և առաքելական շնորհը: Քրիստոս Ինքն ասաց. «Սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):

8. Եթե մենք չպաշտպանենք մեր եկեղեցին, ապա նշանակում է, որ մենք համաձայն ենք պառակտումներին ու հերձվածին, որ մեր առաքելական և ուղղափառ հավատքի ճշմարտությունները ենթարկվեն խիստ աղավաղման, և մեզ հեռացնեն մեր ուղղափառ հավատքից ու կորստյան տանեն մեր հոգիները։ Առաքելական և ընդհանրական եկեղեցին այն միջավայրն է, որտեղ Աստծո Սուրբ Հոգին պահպանում է հավատքի անխաթար դավանությունը։

9. ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է: Տեր Հիսուսը խոստացել է, որ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:17)։ Հետևաբար, եկեղեցու պաշտպանության կողմնակից լինելը նշանակում է լինել հաղթող կողմում։ Իսկ եկեղեցու դռները կոտրելը տանելու է կորստյան։

10. Հիշե՛ք, որ եկեղեցին սրբերի թանգարան չէ, այլ մեղավորների հոգևոր հիվանդանոց։ Եկեղեցու պաշտպանությունը անհրաժեշտ է, քանի որ այն միակ վայրն է, որտեղ մարդու հոգին բուժվում է մեղքից Սուրբ խորհուրդների միջոցով։

11. Եկեղեցու սուրբ հայրերը սովորեցնում են, որ հովվապետերին քննադատելու փոխարեն պետք է աղոթել նրանց համար, քանի որ նրանց պատասխանատվությունն ահռելի է, քանի որ «նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն» (Եբր. 13:7): Հետևաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար մշտապես աղոթելը շատ զորավոր ու անհրաժեշտ օգնություն է հայրապետի և Եկեղեցու միության համար։

12. Որպես Աստծո Օծյալ, Կաթողիկոսը թե՛ պետական, թե՛ աշխարհական, թե՛ մի խումբ հոգևորական մարդկանց համար անձեռնմխելի անձ է: Ո՛չ ոք, ո՛չ աշխարհական կառույցները, ո՛չ առանձին հոգևորականների խմբավորումները չեն կարող հանգստի ուղարկել կամ կարգալույծ հռչակել Կաթողիկոսին: Հանգստի ուղարկելու բոլոր կոչերը շինծու են, դավադիր, տիրադավ և չեն բխում մեր Եկեղեցու որևէ կանոնից»:

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...