Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն․ «Կարճ ասած»

Ապր 18, 2025

Ազգային ժողովի նախորդ օրվա նիստում ՔՊ-ական մի քանի պատգամավոր ամբիոնից ելույթ ունենալիս կրկնում էին նույն միտքը, թե՝ չմտնենք քննարկման մեջ՝ ով է ավելի թուրք։ Թե ինչու էր նման քննարկման անհրաժեշտություն առաջացել, չխորացա, չնայած հասկանալի է։ Բայց այս իշխանություններին շատերը՝ վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, ժողովուրդը հաճախ ենք լսում, որ ասեն՝ ադրբեջանա-թուրքական իշխանություն։ Լավ, ինչո՞ւ են այդպես ասում։ Միանգամից ասեմ, որ խոսքս վիրավորանքի մասին չէ, ադրբեջանա-թուրքական իշխանությունը վիրավորանքի համար չենք ասում, այլ՝ հստակ կողմնորոշման։ Բայց, իհարկե, ամեն դեպքում վիրավորական է, որ որևէ մեկին ասեն թուրք-ադրբեջանական։ Այո, կարող է որդեկորույս ծնողը ՔՊ-ին ու Նիկոլին ասի թուրք, որից ասել են՝ վատ չեն զգում կամ թուրքական իշխանություն, կարող է Ղարաբաղը հանձնելուն ըմբոստացողն ասի՝ ադրբեջանա-թուրքական իշխանություն, բայց քաղաքագետների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, դիվանագետների ու շատ-շատերի գնահատականները ավելի շատ մասնագիտական են։

Կան, չէ՞, իշխանություններ, որ լինում են ռուսամետ, լինում են՝ ամերիկամետ, արևմտամետ։ Ուկրաինայի այսօրվա իշխանությունը արևմտամետ է․ դա վիրավորական էլ չէ։ Սաակաշվիլու իշխանությունը արևմտամետ էր դեռ մինչև ԵՄ մտնելու հայտ ներկայացնելը։ Բայց այսօր Հայաստանում է իշխանություն, որը դրբեջանա-թուրքական է։ Խոսենք օրինակներով։

Ադրբեջանցիները միշտ ատելություն են տարածել ամբողջ հայ ժողովրդի, նկատմամբ,  արցախահայության նկատմամբ՝ առանձնահատուկ․ անվանել են անջատողականներ, տեռորիստներ և այլն։ Էսօր Հայաստանի իշխանությունները նույնկերպ ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ․ դա անում են իշխանության աջակիցները, ֆեյքերը, ՔՊ-ական պատգամավորները, ԱԺ նախագահը, Նիկոլը ելույթներում, հարցազրույցներում, գրառումներում և այլն։ Ասում են՝ փախել եք, չեք կռվել, մեր հարկերը կերել եք, թալանել եք և այլն։ Թարմ օրինակը Խաչատուր Սուքիասյանն է, ասում է՝ չեն կռվել, փախել են, մի 10 զոհ են ունեցել, հետո իբր շտկում է իրեն, բայց զոհերը պլյուս-մինուսով հաշվող քաղաքական ուժի պարագայում սովոր ենք էդպես մտածելուն։ Խաչատուր Սուքիասյանի ասածը, թե՝ 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիների մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, նպատակ ունի ատելություն մտցնելու։ ՔՊ-ականներից հաճախ ենք լսում տարածված թեզը, թե՝ արցախցիները փախել են, կռվել են հայաստանցիները։ Նախ Արցախը մեր բոլորի հայրենիքն է, արցախցի, թե Հայաստանցի, մեկ են․ բայց եթե բաժանում եք անգամ անում, ասեմ, որչ Արցախում Հայաստանից որև մեկը կռվելով՝ կռվել է հենց Հայաստանի համար, որովհետև Ացախը հանձնելով՝ թշնամին մտնելու էր Հայաստան, ինչպես որ եղավ։ Հայաստանցիները կռվում էին, որ թուրքը Ջերմուկ չմտնի, Վարդենիս չմտնի, Գորիս չմտնի, Տեղ չմտնի։ Մտավ։ Նիկոլը հանձնեց Արցախը, թշնամին մտավ Հայաստան։ Երբ Ռուսաստանը զորք էր ուղարկում Սիրիա՝ իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարելու, հարցրին՝ ինչո՞ւ ես ռուս զինվորներին ուղարկում Սիրիայի համար կռվելու, ՌԴ նախագահը պատասխանեց՝ ես Սիրիայի համար չեմ ուղարկում, Ռուսաստանի համար եմ ուղարկում․ եթե ահաբեկիչների դեմ այսօր Սիրիայում չկռվենք, վաղը կռվելու ենք Ռուսաստանում։ Մենք Արցախում կռվում էինք ահաբեկիչների դեմ, ահաբեկչական պետության դեմ, որ Հայաստանում չկռվեինք։ Արցախցիների նկատմամբ էս ատելության հրահրումը ՔՊ-ականների լրատվամիջոցներում ՔՊ-ական պատգամավորների ելույթներում դա նույն ադրբեջանաթուրքական գիծն է։

Արցախի և արցախցի ղեկավարերի նկատմամբ, հերոսների նկատմամբ վերաբերմունքը նույնը չէ՞ Ադրբեջանում ու Հայաստանի իշխանական հատվածում։ Ադրբեջանցիները նրանց անվանել են հանցագործներ, տեռորիստներ, հետախուզում են հայտարարել, հիմա էլ ում հաջողացրել են բռնել, դատում են։ Իսկ երկուշաբթի օրը Երևանում ի՞նչ դատական նիստ է․ մեղադրյալի աթոռին են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը։ Ադրբեջանում դատում են Արցախ ազատագրելու, պահպանելու համար։ Հայաստանում, վստահաբար, էլի նույնը։ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց Բաքվից բերելու համար․ մեղադրում են՝ թող մեզ լսեին, թող գնային բանակցելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Ու երբ մենք էդ դատական նիստերը, գերիների նկատամբ վերաբերմունքը համադրում ենք, եզրակացությունն այն է, որ Հաաստանում ադրբեջանաթուրքական իշխանություն է․ դա իրավիճակի գնահատականն է։

Հլը պատկերացրեք՝ վաղը ՌԴ նախագահը այտարարի, թե Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, բողոքի նոտաներ է, որ կուղարկեն, Մինչև ՄԱԿ անվտանգության խորհուրդ կբողոքեն մեր երկրի գործերին խառնվելու համար։ Բայց Ադրբեջանի նախագահը պահանջում է փոխել սահմանադրության կոնկրետ դրույթներ, սրանք ասում են՝ այո, փոխելու ենք։ Կարո՞ղ ենք ասել ադրբեջանաթուրքական իշխանություն։ Կարող ենք։ Անկախ նրանից, թե սրանք ոնց են հիմնավորում ադրբեջանական պահանջները կատարելու իրենց քայլը։

Էրդողան ասում է՝ պետք է պատմաբանների հանձնաժողովով քննենք 1915թ․ մութ էջերը, նիկոլենք ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ, դեռ պետք է պարզենք ինչ է եղել։ Արարատն է ասում՝ պատմությունը պատմություն, հարևանությունը հարևանություն։ Նիկոլն էլ ասում է՝ մենք՝ Հայաստանը, Թուրրքիան, Ադրբեջանը զգում ենք իրար կարիքը։ Բա դա հենց ադրբեջանա-թուրքական իշխանության պահվածք է։ Նիկոլ Փաշինյանը մեզ համոզում է, որ մենք խիստ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կարիքը, շատ խիստ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի հակառուսական պրոպագանդայի թռուցիկ կար՝ ուղղված սովետական բանակին՝ «գերության միջով՝ դեպի ազատություն․ ֆինների մոտ տաք է և կուշտ»։ Հիմա այ էս պրոպագանդայի նման Նիկոլը մեզ կոչ է անում հանձնվել թուրքերին ու ադրբեջանցիներին․ սրանց քարոզած խաղաղությունը դա է՝ գերի հանձնվենք։

Ադրբեջանն ասում է՝ ճանաչեք Արցախը Ադրբեջան, Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը երբեք Հայաստան չի եղել։ Նույն բառապաշարն է, դրա համար էլ ասում ենք ադրբեջանա-թուրքական իշխանություն։ Այդպես ենք ասում, որովհետև սրանք հողերը ադրբեջանցիներին հանձնելու հետ հաշտ են, բայց իշխանությունը ուժեղ ղեկավարի փոխանցելու հետ հաշտ չեն։

Ադրբեջանն ասում է՝ Հայաստանը ձախողված պետություն է, ահաբեկչական պետություն է։ Իսկ ի՞նչ  ասում Նիկոլը․ ասում է՝ մենք չունենք պետություն, չունենք անկախությւոն, չունենք ինքնիշխանություն, ձխողել ենք և էսքան հանձնումներից հետո նոր միայն շանս ենք ստացել պետություն դառնալու։ Նույն թեզերն են։ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղը իմն է, չի կարող իմ երկրում մի հատ էլ լինել Արցախի նախագահական, կառավարություն, ԱԺ, Նիկոլն ասում է՝ չի կարող Հայաստանում լինել Արցախի որևէ ինստիտուտ։ Ալիևն ասում է՝ պետք է 300 հազար ադրբեջանցի գա Հայաստանում ապրելու, Նիկոլը համաձայն է քննարկել։

Ադրբեջանն ասում է՝ ես Ղարաբաղի հարցը լուծել եմ, Նիկոլն ասում է՝ մոռացեք Ղարաբաղյան շարժման մասին, դա չի շարունակվելու։ Ադրբեջանն ասում է՝ ես ոչ մի միլիմետր հետ չեմ գնալու Հայաստանից օկուպացված տարածքներից, Նիկոլն ասում է՝ մենք խնդիր չենք դրել ռազմական ճանապարհով դրանք վերադրաձնել։ Դիվանագիտականով էլ չենք տեսնում, թե որևէ բա անում են։ Այսինքն՝ ադրբեջանա-թուրքական թեզերը մեկին մեկ կիրառում է Հայաստանի իշխանությունը։

Երբ բոլոր փաստերը դնում ենք իրար կողք, այլ հետևություն չես կարող անել, եթե անգամ շատ ուզենաս։ Կապ չունի՝ սրանք ոնց են ներկայացնում իրենց արածները, հայրենասիրությո՜ւն, անկախութո՜ւն, ինքնիշխանությո՜ւն, թավշյա հեղափոխությո՜ւն, ժողովո՜ւրդ և այլն, սրանց արածը ադրբեջնա-թուրքական շահի ծառայում է։ Ինչ ուզում են գոռան, կարևոր չէ, գոռում էին Արցախը Հայաստան է և վերջ, հետո՞ ինչ եղավ։ 2020 թվականի հուլիսին ասում էր հուլիսյան հզոր մարտերը ցույց տվեցին, որ հայկկան բանակն անպարտելի է․ և Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Հետո՞ ինչ եղավ։ Արայիկ Հարությունյանն ասում էր՝ երբեք Արցախի ու Հայաստանի երկինքը այսքան ապահով չի եղել։ Հետո՞ ինչ եղավ։ Սրանց խոսքերի լրջությունը դա է։ Ալենը նույն ոգևորությամբ որ ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, հիմա նույն ոգևորությամբ ասում է, թե Արցախը երբեք չի եղել հայկական։

Կարճ ասած՝ երբ ասում ենք ադրբեջանա-թուրքական իշխանություն, ունի հիմք, դա այս իշխանության իրական կերպարի, հոգեբանության, քաղաքականության նկարագրումն է։ Հիմա սրանք ինչ անում են, համոզմունքո՞վ են անում, գործակա՞լ են, արյան կա՞պ ունեն, ստիպվա՞ծ են անում, ցույց կտան հետագա բացհայտումները, որոնք անպայման լինելու են։ Բայց էս մեր երկիրը, ընդունենք, որ շատ մնաց ադրբեջանաթուրքական գծի մեջ․ 7 տարում այդ քաղաքականությունը մեզ շատ ողբերգություներ բերեց։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Չենք բացառում փողոցային պայքարի վերադառնալու, ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը. հայտարարություն

Չենք բացառում փողոցային պայքարի վերադառնալու, ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը. հայտարարություն

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը․ «Որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է․ - Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն...

Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը…. Արթուր Խաչատրյան

Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը…. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը.... Երեկ, ի պատասխան ինձ տրված հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմպիչմենթի նախաձեռնությանը հստակ շարադրեցի, թե ինչ պայամններ են անհրաժեշտ, Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի ու...

Վահրամ Դումանյանը հիմա էլ Փաշինյանին խորհուրդներ կտա

Վահրամ Դումանյանը հիմա էլ Փաշինյանին խորհուրդներ կտա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։ Հիշեցնենք, որ այսօր նա...

ԵԺԿ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային իշխանության գրասենյակում, այն կապ չունի հայի իրական շահի հետ. ՀՀԿ

ԵԺԿ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային իշխանության գրասենյակում, այն կապ չունի հայի իրական շահի հետ. ՀՀԿ

ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ: Այս մասին ասվում է ՀՀԿ հայտարարության մեջ․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական...

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է․ Օսկանյան

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է․ Օսկանյան

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք...