Հակաեկեղեցական արշավի հիմքում ընկած է Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Տեր Նշան

29 Ապրիլի, 2026

Տեր Նշան քահանա Պանֆյորովը «Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. Ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին» վերտառությամբ հոդված է հրապարկել․

«Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց»։ Էլեոնորա Ռուզվելտի այս հայտնի ձևակերպումը լավագույնս նկարագրում է այն պատկերը, որն այսօր առկա է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և գործող իշխանության հարաբերություններում։ Մինչ Եկեղեցին խոսում է հազարամյա արժեքներից և ազգային ինքնությունից, պետական բարձրագույն ամբիոններից հնչում են անձնական վիրավորանքներ, պարզունակ ու կեղծ թեզեր։

«Իրական» ընդդեմ «Պատմականի»

Վերջին շրջանի հակաեկեղեցական արշավի հիմքում ընկած է Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստանի» հայեցակարգը։ Սա սոսկ քաղաքական լոզունգ չէ, այլ փորձ՝ հրաժարվելու այն ամենից, ինչը հայ մարդուն դարձնում է ինքնության կրող։ Իշխանության պատկերացմամբ՝ պետությունը զուտ «բարեկեցիկ ապրելու» գործիք է, իսկ Եկեղեցին, որպես պատմական հիշողության և սրբազան արժեքների կրող, դիտարկվում է որպես խոչընդոտ այդ «բարեկեցիկ կյանքի» ճանապարհին ։

Սակայն պետք է հստակ արձանագրել. պետությունը, որը հրաժարվում է իր հոգևոր ողնաշարից և պատմական ժառանգությունից, վերածվում է սոսկ վարչատարածքային միավորի՝ զուրկ դիմադրողականությունից և ապագայի տեսլականից ։ «Իրական Հայաստանը» չի կարող գոյություն ունենալ առանց հոգևոր Հայաստանի, եթե այն չի ցանկանում վերածվել անդեմ ու անարժեք մի տարածքի։

Տաճարից մինչև «չուլան»

Այս ընթացքում մենք ականատես եղանք պետական մակարդակով իրականացվող բացահայտ սրբապղծության։ Երբ երկրի ղեկավարը եկեղեցիներն անվանում է «չուլան», իսկ նրա ընտանիքի անդամները, կուսակիցները հոգևորականներին որակում են որպես «մաֆիոզներ» ու «այլասերվածներ», սա սոսկ հռետորաբանություն չէ։ Սա նպատակային հարված է Եկեղեցու հեղինակությանը, որպեսզի հասարակության աչքում արժեզրկվի վերջին կառույցը, որն ընդունակ է բարոյական դիմադրության։

Իշխանությունները փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «պետություն պետության մեջ» կամ արտաքին ուժերի գործիք։ Եկեղեցին երբեք չի ձգտել իշխանության, բայց նա նաև չի կարող լինել լուռ հանդիսատես, երբ հարվածի տակ է հայտնվում ազգի անվտանգությունն ու բարոյական նկարագիրը։ Հոգևորականների ձերբակալություններն ու «հեղաշրջման» մասին կեղծ թեզերը միայն բացահայտում են իշխող համակարգի վախերը և ներքին հոգևոր սնանկությունը ։

Ինստիտուցիոնալ ներխուժում և «Բարենորոգման» կեղծիքը

Առավել դատապարտելի է պետության փորձը՝ ներխուժելու Եկեղեցու ներքին կանոնական կյանք։ Հայրապետի ընտրության մեջ «վճռորոշ ձայն» ունենալու կամ թեկնածուների «վեթինգ» անցկացնելու մասին հայտարարությունները Սահմանադրության և ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում են։ Եկեղեցու «բարենորոգման» քողի տակ իշխանությունը ցանկանում է ստեղծել մի «գրպանային» կառույց, որը կծառայի օրվա քաղաքական օրակարգին։

Ժամանակավորը ընդդեմ Հավերժականի

Այսօր ընթացող պայքարը ոչ թե Եկեղեցու և իշխանության, այլ հոգևոր արժեքների և նյութապաշտ նիհիլիզմի միջև է։ Կրթական համակարգից «Հայ Եկեղեցու պատմության» հեռացումը, «Հայոց պատմության» վերանվանումը և Սրբազան մասունքների ու տաճարների թիրախավորումը մեկ շղթայի օղակներ են։ Նպատակը մեկն է՝ կտրել հայ մարդուն իր արմատներից, որպեսզի նա դառնա հեշտ կառավարվող և զուրկ լինի ինքնապաշտպանական բնազդից ։

Մենք պետք է հստակ հասկանանք՝ իշխանությունները ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ հավերժական։ Որևէ քաղաքական օրակարգ չի կարող վերաձևել այն հոգևոր տունը, որը կառուցվել է դարերով։ Եկեղեցին կարիք չունի հնչեցված բոլոր մեղադրանքներին ընդառաջ արդարանալու, քանի որ նրա գոյությունն ինքնին արդարություն է։ Այսօրվա հալածանքները միայն կոփում են Եկեղեցուն՝ ավելի զորացնելով Եկեղեցուն իր իրական առաքելության մեջ՝ լինելու ժողովրդի խղճի ու ճշմարտության ձայնը նույնիսկ ամենաբարդ ժամանակներում։

Նմանատիպ նյութեր

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

«Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Թեման՝ նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կանայք միջինում 4–5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, քան տղամարդիկ․ Տիգրան Ջրբաշյան 

«Միջին հաշվով կանայք իրենց կյանքի ընթացքում շաբաթական 15.3 ժամ հատկացնում են տնային տնտեսության աշխատանքներին և ևս 8.6 ժամ՝ խնամքի տարբեր տեսակներին։ Տղամարդկանց դեպքում այդ նույն ցուցանիշները զգալիորեն ցածր են՝ միջինը 3.5 ժամ տնային...

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին․ Սուրեն Սարգսյան

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու ոչ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի,...

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին

Iravunk.com-ը գրում է.  Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: ՔԿ-ից հայտնել են, որ նախաձեռնվել է վարույթ։  ...