Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ»

5 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ 2026 թ. ընտրությունների ժամանակացույցը․ սահմանվել են հիմնական փուլերն ու վերջնաժամկետները:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հստակեցնելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը և կարևոր վերջնաժամկետները։

Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ ընտրական գործընթացը մտնում է ակտիվ փուլ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, մինչև 2026 թվականի մայիսի 6-ը։

Ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով սահմանվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների միջոցների շարժի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը պարբերաբար՝ յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ, կներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս այդ տվյալները կամփոփի և կհրապարակի իր կայքում՝ սկսած մայիսի 7-ից մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը։Ժամանակացույցով նախատեսվում է նաև էլեկտրոնային քվեարկության կազմակերպման փուլը․ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների համար նախատեսված անհատական ծածկագրեր պարունակող ծրարները կտրամադրվեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին՝ համապատասխան ցուցակները ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում՝ մինչև մայիսի 7-ը։ 

Մինչև մայիսի 8-ը կկատարվի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ ըստ ընտրական տեղամասերի։ Նույն օրը վերջնաժամկետ է նաև կուսակցությունների և դաշինքների համար՝ նախընտրական հիմնադրամներ բացելու առումով, որոնք պետք է գործեն Երևանում և բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։

Նախընտրական քարոզչության պաշտոնական փուլը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը՝ ժամը 24:00-ը։ Այս ընթացքում ընտրողներն ու քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրականացնել ակտիվ քարոզչություն։

Մայիսի 8-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 18:00-ը, ԿԸՀ-ին կներկայացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը։ Միևնույն ժամանակ, մինչև մայիսի 13-ը կուսակցությունները, դաշինքները և նրանց ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նախատեսված են մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, ինչը կարևոր փուլ է ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից։

Բացի այդ, ժամանակացույցը ներառում է նաև վերահսկողական և հաշվառման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ մինչև մայիսի 23-ը համապատասխան մարմինները պետք է ԿԸՀ ներկայացնեն զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թվերը։

Նշվում է նաև, որ ընտրական գործընթացում ներգրավված անձինք՝ տեղամասային հանձնաժողովների անդամներն ու տեխնիկական մասնագետները, կարող են մինչև մայիսի 24-ը դիմել՝ իրենց հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և գտնվելու վայրի ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։

Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցը նպատակ ունի ապահովել ընտրական գործընթացի կազմակերպված, թափանցիկ և վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ փուլեր և պատասխանատու մարմիններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...