Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան

29 Ապրիլի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է.

«Քանի որ վերջին երկու օրերին հատկապես գեներացվում է կրկին չափազանցված սպասումներ իմպիչմենտի գործընթացից, ապա ստիպված եմ երկու դիտարկում անել.

  1. Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է և որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու, որովհետև մի կողմից իշխող ուժը ունի բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս կողմից` չկա երևելի ներթիմային պառակտվածություն։

Այս երկրորդը միակ հավանական ռեսուրսը կլիներ, քանի որ առաջինը` մեծամասնություն լինելը փաստ է։ Իսկ երկրորդը տեսականորեն կարող էր լինել, բայց այս պահին այն չկա։ Հետևաբար այս սցենարը անիրատեսական է։

  1. Երկրորդ սցենարով կարող են ինչ որ հաջողություններ գեներացվել, օրինակ` ներթիմային ճաքերի ցուցադրություն, եթե նախապես իշխանության և նախաձեռնողների միջև համաձայնեցվի որոշակի սցենար` իշխանությունը Նիկոլից որևէ այլ Նիկոլի համար ընդունելի անձի փոխանցվի ժամանակավորապես, կամ` եթե նաև փողոցի միջոցով ճնշում ցուցադրվի, ինչի արդյունքում` Փաշինյանը չսպասի նախապես պայմանավորված իմպիչմենտի գործընթացին և միանգամից ներկայացնի հրաժարական, առնվազն 2 անգամ կտապալվեն նոր վարչապետի ընտրությունները որով և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դե ինչպես 2021 թվականին։

Ահավասիկ երկու սցենարներ, որոնցից երկուսն էլ իշխանափոխության մասին չեն, որոնցից երկուսն էլ բոլորովին այլ գործընթացների մասին են` 1-ինը գործընթացի ձախողման, երկրորդը` կուլիսային պարտավորությունների։

Այլ իրատեսական զարգացում այս գործընթացի պարագայում հնարավոր չէ այս պահին նշմարել»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...