Իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն՝ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց. Արարատ Միրզոյան

Ապր 14, 2025

Իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն՝ երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

«Կփորձեմ պատասխանել մի փոքր այլ կերպ, եթե դեմ չեք։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր

Սիրիա պետությունը բաժան-բաժան է լինում. Թյուրքագետ

Սիրիա պետությունը բաժան-բաժան է լինում. Թյուրքագետ

«Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, մեզանից մոտ 400 կմ հեռավորության վրա «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու...

​Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը

Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը՝ հայտարարելով 30 օր ժամկետով հրադադարի հասնելու անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է forbes.ru-ն։ Նրա խոսքով՝ «անհնար է երեք, հինգ, յոթ օրում որևէ բանի շուրջ...

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության...

Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, թեև դանդաղ և աստիճանաբար, դեռևս թուլանում են․ Բենիամին Պողոսյան

Մոսկվան հնարավոր է դառնա Հարավային Կովկասի թիվ 2-րդ արտաքին խաղացողը։ Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի  թիմի կողմից կազմակերպված «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները...