ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները Ցուցարարները պահանջում են պատժել Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցներին, որոնք օրեր առաջ խոշտանգեցին արցախցի Տիգրան Ուլուբաբյանին։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուլուբաբյանը պատմել էր, թե ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել, ստիպելով ընդունել չկատարած մեղքը, իր երկարցու՝ բռնագաղթած կնոջ տնից կատարված գողությունը։