Բիշքեկում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Էրդողանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեծ նշանակություն է տալիս այս բանակցություններին, և որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն այսօր շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան անցյալի որևէ այլ ժամանակաշրջանում։
Պուտինը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից մեկն է արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտներում, և որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության մակարդակը մնում է բարձր։





