«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին զանգից հետո իրավիճակն ավելի է բարդանում

28 Հուլիսի, 2026

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես հեռախոսազրույց ունեցան՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ շուկա հայկական արտահանման նկատմամբ սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները կարգավորելու համար։

Հետաքրքիր է։ Առաջին սահմանափակումների կիրառման պահից ի վեր ՔՊ-ականները ջանք չէին խնայում համոզելու, որ արտահանման շուկաները հաջողությամբ դիվերսիֆիկացվել են, և հայ տնտեսվարողներն առանց ռուսական շուկայի նույնիսկ ավելի մեծ հնարավորություններ կունենան։ Փաստորեն, իրականությունը լրիվ այլ է։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը խոստանում էր ընտրություններից հետո՝ հունիսի երկրորդ կեսին, հանդիպել Պուտինի հետ և լուծել կուտակված բոլոր խնդիրները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ վստահեցնում էր, որ հունիսի 8-ից բոլոր սահմանափակումները կվերացվեն։

Սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ, միայն 50 օր անց՝ հեռախոսազրույց։ Պուտինն անգամ չշնորհավորեց Փաշինյանին ընտրություններում այսպես կոչված հաղթանակի համար, իսկ սահմանափակումները ոչ միայն չվերացան, այլ օրեցօր ավելի են խստանում։ ՌԴ նախագահը պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցադրումով։

Ըստ երևույթին, ռուսական կողմը Հայաստանի համար որոշակի վերջնաժամկետ է սահմանում։ Թե ինչ հետևանքներ կարող են լինել այդ ժամկետը չպահպանելու դեպքում, հստակ հայտնի չէ, թեև տարբեր ենթադրություններ արդեն շրջանառվում են։ Մի բան, սակայն, ակնհայտ է․ բոլոր զրկանքներն ու անհարմարությունները կրկին թափվելու են Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների գլխին։

Նմանատիպ նյութեր

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Որոշումը հրապարակվեկ է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Զարեհ Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019...

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։ Ուղևորները անվտանգ...

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ «Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: «Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը...