«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

28 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների զոհվելուց հետո։

Աշխարհում ձևավորված պրակտիկա է որևէ երկրում ողբերգությունից հետո քաղաքական պատասխանատվության ստանձնումը։

Սակայն ի՞նչ ենք տեսնում այստեղ՝ Հայաստանում։

Հայաստանի Պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացրել Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ունեցել է 200-ից ավել զոհ, ավելի քան 20 գերեվարված և մոտ 300 վիրավոր։ Հայկական կողմը կորցրել է նաև տարածքներ, որոնք մինչև հիմա օկուպացված են թշնամու կողմից։

Բացի այդ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում գտնվող Զինված ուժերի կացարանում հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։

Իսկ թե ինչ բարոյահոգեբանական իրավիճակ է տիրում այսօր բանակում, արտացոլվում է լրահոսում։ Մշտապես խաղաղ պայմաններում ունենում ենք զոհեր, ինքնասպանություններ, ծեծկռտուք, զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունք և այլն։

Բայց Պապիկյանն ասում է․

«Բանակում մահերի համար Պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է»։ 

Դե իսկ մինչ Սուրեն Պապիկյանը հարմարվում է նորություններին, մեզ մոտ հարց է առաջանում․ եթե պաշտպանության նախարարն իր ղեկավարած ոլորտում տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվություն չի կրում, ապա ո՞վ պետք է կրի այդ պատասխանատվությունը։

 

Նմանատիպ նյութեր

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...