«Ի դեպ»․ Դրոշներն են մեղավո՞ր, թե՞ Բաքուն վաղուց այլ ծրագիր ունի

18 Հունիսի, 2026

Ի դեպ, մինչ ՔՊ-ականները համոզում են ժողովրդին, իբր 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու մասին խոսակցությունները պարզապես ընդդիմության նախընտրական քարոզչություն էին, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այսօր մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը, որի առանցքային թեմաներից մեկն էլ հենց ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձն է։

Հատկանշական է, որ այն կազմակերպվել է ոչ թե ինչ-որ կազմակերպությունների կողմից, այլ՝ պետական մակարդակով, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարի մասնակցությամբ։ Նա էլ հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական նշանակություն ունի»։

Օրեր առաջ էլ թուրք պատգամավորն էր հայտարարել, թե «Արևմտյան Ադրբեջանի» հարցը միայն աշխարհագրական խնդիր չէ, այլ հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի «իրավունքի» հարց։

Դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Քանի ընդդիմությունը ԱԺ-ում դրոշները դնելու ա, ադրբեջանցիները խոսելու են Արևմտյան Ադրբեջանի մասին»։ Նիկոլ Փաշինյանի կեղծ քարոզչությունը իրականությունը փոխել չի կարող․ իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի համար վտանգ պարունակող այդ թեզը։ Մնում է հասկանալ՝ Փաշինյան-Ալիև, Միրզոյան-Բայրամով հանդիպխումներում այս թեմայի շուրջ ինչ պայմանավորվածություն-համաձայնություն կա։

Եթե «Արևմտյան Ադրբեջանի» թեման ընդամենը արձագանք լիներ խորհրդարանում դրված Արցախի դրոշների, Ադրբեջանում դրա մասին կխոսեին օրինակ 2017-ին, 2018-ին կամ 2019-ին, երբ նույն դրոշները ծածանվում էին հենց Արցախում։ Թե՞ այդ տարիներին դրոշները դեռ չէին խանգարում։

Նմանատիպ նյութեր

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

«ՓաստԻնֆո»-ն գրում է․ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ ԿԿՀ-ն, հիշեցնենք, տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել...

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են Armat Media լրատվականից։ «Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են...

Իրանում արդեն կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները. Արման Աբովյան

«Գագիկ Ծառուկյանը միշտ՝ ևս մեկ անգամ ընդգծեմ՝ միշտ, թե՛ անձամբ, թե՛ իր քաղաքական թիմի հետ, թե՛ քաղաքական թիմին համապատասխան հանձնարարականներ տալով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Իրանի հետ կապված...

Երկու խաբեբաների պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները․ Իվետա Տոնոյան 

«Մենք այս պահին գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների այցն այստեղ այսօր կրում է և՛ գործնական, և՛ խորհրդանշական նշանակություն։ Ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան»...

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

«Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞,...