Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են Armat Media լրատվականից։
«Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից:
Հիշեցնենք՝ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։


