Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը

27 Փետրվարի, 2026

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել-ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը, իբր, չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։

Իսկ ի՞նչ ունի Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 27-ին։

Եվ այսպես, «ավտոմեքենա չունեցող» Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝

  • 2008 թվականի արտադրության «Նիսսան»
  • 2006 թվականի արտադրության «Ռենաուլտ»
  • 2004 թվականի արտադրության «ՎԱԶ»

Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը՝ նորակառույց շենքում, նաև՝

  • Միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024թ․ վաճառել է 45 մլն 500 հազար դրամով
  • Բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006թ։

Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է

  • 49 մլն 350 հազար դրամի փոխառություններ «Իջևանատուն» ՓԲԸ-ից։
  • 13 մլն 259 հազար 798 դրամ աշխատավարձ՝ «Իմ քայլը» հիմնադրամից
  • 2 մլն 500 հազար դրամ՝ աշխատավարձ՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից («Հայկական ժամանակ»)։
  • 40 հազար դոլար ավանդ՝ բանկում
  • 10 միլիոն դրամ ավանդ՝ բանկում
  • 3 մլն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ
  • 8500 դոլար՝ կանխիկ դրամական միջոցներ
  • 650 հազար դրամ՝ կանխիկ դրամական միջոցներ։

Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության վարչության նիստ, եւ Արա Աբրահամյանը ներկայացրել է նոր տեղակալին՝ առաջին փոխնախագահ Վահե Սամվելի Պետրոսյանին։ Նա Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է, նահանգապետի ու...

Իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը. «Փաստ»

Իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց փողոցային թասիբի ու ձեռնամարտի թատերաբեմի, որտեղ իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը։ Երբ չկան փաստարկներ, երբ երկրի համար ճակատագրական հարցերին...

ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»

ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ի «գլադիատոր» Նարեկ Բաբայանը, պարզվում է, հենց «բոյ տալու» համար է բերվել ԱԺ։ Բաբայանը «ռազբորկաներում» կոփված, «սեւ գոտի» ստացած տղա է, եւ նրա համբավի մասին ՔՊ-ում բոլորը գիտեն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրան ի սկզբանե ասվել է, որ բոլոր...

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք․ «Փաստ»

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ինքնիշխան պետության համար Սահմանադրությունը պետականության հիմնասյունն է, իրավաքաղաքական և արժեքային գլխավոր փաստաթուղթը, որի բովանդակությունը, փիլիսոփայությունը և ցանկացած հնարավոր փոփոխություն պետք է որոշվեն բացառապես տվյալ...

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի նախօրեի հայտարարությունը` համայնքապետերի կոռուպցիայի մասին, որով համայնքային ծրագրերից փող են աշխատում նրանք, խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ նա անձամբ է...