Ի՞նչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ «Հրապարակ»

Ապր 8, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։

ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:

Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի  «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։

Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։

Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԵՄ թեկնածու երկրները չպետք է ներկա գտնվեն Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին. Բրյուսելի ցուցումը

ԵՄ թեկնածու երկրները չպետք է ներկա գտնվեն Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին. Բրյուսելի ցուցումը

Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներին հասկացրել են, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Այս մասին երեկ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն։ Այս...

Ուկրաինայում մայիսի 9-ից 90 օրով կերկարաձգվի ռազմական դրությունն ու զորահավաքը

Ուկրաինայում մայիսի 9-ից 90 օրով կերկարաձգվի ռազմական դրությունն ու զորահավաքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 9-ից 90 օրով ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագիծ։ Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են խորհրդարանի կայքում։ Ուկրաինայի իշխանություններն արգելել են ընտրությունները...

Այս իշխանությունն է, որ հնարավորություն է տվել շատ ունեցողին մի անգամ ավելի «միս ուտել». Պարսյան

Այս իշխանությունն է, որ հնարավորություն է տվել շատ ունեցողին մի անգամ ավելի «միս ուտել». Պարսյան

Փաշինյանը և իր իշխանավորները կարծես թե մոռացել են, որ մեր հասարակության մեջ սոցիալական անարդարությունը և բևեռացվածությունը խորացրել են իրենք` իրենց անարդար հարկային քաղաքականությամբ` հնարավորություն տալով շատ ունեցողին մի անգամ ավելի «միս ուտել», քան թե այդ փողերով...

8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը

8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն...

Համայնքեր, որտեղ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է․ ինֆոգրաֆիկա

Համայնքեր, որտեղ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է․ ինֆոգրաֆիկա

Վաղը՝ ապրիլի 16-ին, տեղի է ունենալու Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններով ձևավորված ավագանու առաջին նիստը։ Հիշեցնենք՝ մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ավագանի են անցել 5 ուժ, որոնցից 4-ը՝ ընդդիմադիր։ «Քաղաքացիական պայմանագիր»...