Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

12 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ։ Այդ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման համաձայն ընդունվել են Հայաստանի պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:

Որոշման համաձայն, 2023-2024, 20242025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1500 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է մոտ 1,8 միլիարդ դրամ։

Այս նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական ուսումնական հաստատություններ ընդունված 500 (200-ն ընդունվել են բարձրագույն, 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 միլիոն դրամ։ Ընդ որում, 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է մոտ 112,5 մլն դրամ (որից՝ բուհ ընդունվածների համար 75 մլն և մուհ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։

Պետական բյուջեի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» միջոցառմամբ նախատեսվել է 469,6 մլն դրամ հատկացնել այս որոշման շահառուների ուսման վարձի փոխհատուցման համար, որից օգտագործվել է 206,5 մլն դրամը՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար (ընդ որում, շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75 տոկոսը հաղթահարելու դեպքում)։

Այսպիսով, առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված և առաջին կուրսում սովորողներին: Նախագծով առաջին կուրս ընդունված շահառուների համար ամրագրվել է կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելու հանգամանքը։

Նախագծի ընդունումից հետո 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված շահառուների 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 112,5 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։ Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ...

Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան

  «Ծովինար Վարդանյանն ասում է, թե իրենցից ամենադիպուկը հարցերին պատասխանողը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ դիպուկությունն ո՞րն է․ «չուկ-չակ-չարաքչակ»-ը, «գլուխներդ պատին եք տալի՞ս»-ը, և սա այն դեպքում, երբ...

Քննիչները պե՞տք է կատարեն կապարակնքումների վերաբերյալ դատարանի որոշումը, թե՞ ոչ․ Խամոյանը՝ Գալյանին

Հայտնի կապարակնքումների թեմայով կա՞ մինչ դատական ակտ, որով դատարանը որոշել է, որ քննիչների գործողությունները ապօրինի են եղել։ Ես ենթադրում եմ և գիտեմ, որ էս ակտը անհապաղ ենթակա է կատարման։ Ես, ի դեպ, հաղորդում, հաղորդում եմ...