Ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä` շատ ուշ հայտնված անվանումը. Վարդան Ոսկանյան

11 Նոյեմբերի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի` թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումն, ապա ասեմ, որ այն թարգմանաբար պարզապես նշանակում է «Կապտավուն»՝ կազմված լինելով թյուրք. gök «երկինք, կապույտ» բառից և -çä «-ավուն» ածանցից։
Ժամանակակից ադրբեջաներենում թյուրք. gök բառի բառավերջի -k-ն քմայնացման արդյունքում ամբողջապես փոխվել է -y-ի, ուստի ունենք ադրբ. Göyçə տարբերակը։
Բավականին ուշ՝ հավանաբար Երևանի խանության ժամանակաշրջանում կամ միգուցե դրանից փոքր-ինչ առաջ հայտնված այս անվանումը մտել է նաև այդ կազմավորման պաշտոնական փաստաթղթեր, իսկ հետագայում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանն անցնելիս սպրդել նաև ցարական վարչակազմի պաշտոնական գրագրություն և քարտեզներ։
Ուշագրավ է, սակայն, որ նույն այդ 19-20-րդ դարասկզբի քարտեզներում զուգահեռաբար կիրառվում է լճի անվան Севангъ տարբերակը, որը հայերեն Սևան (սկզբնապես միայն կղզու անվանումը, քանի որ լիճն առավելապես հայտնի էր հինավուրց հայկական Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անվանումով) անվանման պարսկերենի և թուրքերենի հիմքի վրա ժողովրդական ստուգաբանության արդյունքում աղճատման հետևանք է՝ բաղկացած պրսկ. سه [se] «երեք» և թյուրք. vəng «վանք, եկեղեցի» բառերից, որտեղ վերջինը փոխառված է հայերենից և մինչև հիմա էլ՝ կենդանի ադրբեջաներենում։
Պատճառն այն է, որ Սևանի՝ այն ժամանակ կղզում ներկայիս երկու եկեղեցուց բացի, կանգուն է եղել ևս մեկը՝ Սբ. Աստվածածինը, որը 19-րդ դարավերջին փլուզվել է, ուստի պատահական չէ, որ հինավուրց հայկական Սևան տեղանունը պարսկերենի և թուրքերենի հիման վրա «ստուգաբանվել է»՝ որպես «Երեք վանք, Եռավանք»։
Ի դեպ, երբ 874թ. Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամը Սևանա կղզում կառուցում էր երկու եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները Կենտրոնական Ասիայի արևելյան հատվածի ինչ-որ տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...