Ի՞նչ է մտածում և ձեռնարկում ԱԳՆ-ն՝ շենգենյան վիզաների գործընթացի բարդացման վերաբերյալ

5 Հունիսի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրավասու չէ անմիջականորեն միջամտել կամ վերահսկողություն իրականացնել ՀՀ-ում գործող դեսպանությունների կողմից ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելուն: «Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հարցման տեքստում մենք ներկայացրել էինք տարբեր քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացված բողոքները, այդ թվում՝ դեսպանատներում և վիզա կենտրոններում ժամադրությունների օրերի բացակայության, «փողով օրերի վաճառքի» մասին շրջանառվող լուրերի, Հունաստանի դեսպանատնից ստացվող չհիմնավորված մերժումների վերաբերյալ։ ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք` նշված հարցերի շուրջ ստացե՞լ են բողոքներ, տեղյա՞կ են իրավիճակի մասին, ինչո՞վ կբացատրեն իրավիճակը հատկապես հիմա, երբ ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացվել, խնդրի կարգավորման համար քննարկումներ ունեցե՞լ են համապատասխան երկրների ԱԳՆ–ների հետ, ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը։

Արտգործնախարարությունից նշել են՝ թեպետ չեն կարող միջամտել դեսպանությունների գործունեությանը, սակայն ցանկացած պատեհ առիթով գերատեսչության ներկայացուցիչները տարբեր մակարդակներում գործընկերների հետ քննարկումների ժամանակ բարձրացնում են խնդիրը, հատկապես ժամադրության օր ամրագրելու վերաբերյալ՝ «հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և քաղաքացիներից ստացվող բողոքները»:

«Քննարկումներում գործընկերները նշում են, որ ժամադրություններ ամրագրելու դժվարության հիմնական պատճառն այն է, որ հանրության շրջանում դեպի եվրոպական երկրներ ճամփորդելու պահանջարկը շատ ավելի մեծ է, քան այդ երկրների դեսպանությունների` օրական ստացվող դիմումները սպասարկելու կարողությունները: Պահանջարկի մեծացումն էլ իր հերթին պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից էական է եվրոպական նոր ուղղությունների և մատչելի թռիչքների հասանելիությունը»,- հավելել են գերատեսչությունից։

ԱԳՆ–ն հիշեցրել է, որ 2024թ. հուլիսին Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումը, և ընդգծել, որ նախարարությունը ԵՄ անդամ երկրների հետ ակտիվ աշխատանքներ է տանում երկխոսության արագ և դինամիկ ընթացքի ապահովման ուղղությամբ:

«Այժմ արդեն աշխատանքներ են տարվում վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ, իսկ երբ դրանք բավարարվեն, ՀՀ քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից»,- հայտնել են նախարարությունից:
ԱԳՆ-ից նաև նշել են` գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ կրկին ընդգծել է, որ սա այն ոլորտներից է, որի միջոցով ՀՀ քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները և հակառակը: Հարցին անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ վերջին քննարկումների ժամանակ։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...