Հունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետ

12 Օգոստոսի, 2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երեքշաբթի հայտարարել է, որ չի աջակցում այս շաբաթ ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի «սեփական ճակատագիրը տնօրինելու» իրավունքի վերաբերյալ ԵՄ առաջնորդների հայտարարությանը, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։

ԵՄ առաջնորդները երեքշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, ընդգծել են «սեփական ճակատագիրն ընտրելու Ուկրաինայի անքակտելի իրավունքը»։

Օրբանը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդների համար «միակ խելամիտ քայլը» «Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողով նախաձեռնելն է՝ հիմնվելով Ռուսաստան-ԱՄՆ հանդիպման օրինակի վրա»։

«Եկեք խաղաղությանը հնարավորություն տանք»,- X սոցիալական ցանցում նշել է նա՝ Թրամփի և Պուտինի մասնակցությամբ գագաթնաժողովն անվանելով «պատմական»։

«ԵՄ առաջնորդների հայտարարությունը փորձում է պայմաններ ստեղծել այնպիսի հանդիպման համար, որին ԵՄ առաջնորդները հրավիրված չեն եղել։ Այն փաստը, որ ԵՄ-ն դուրս է մնացել, բավականին տխուր է։ Միակ բանը, որը կարող է վատթարացնել իրավիճակը, այն է, որ մենք սկսենք դրսից հրահանգներ տալ»,- հավելել է Օրբանը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին...

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանը ներկայացվել  է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը,...

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

«Ռոսատոմ»-ը հաստատել է ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ը։ «Երևանում կայացել է Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը,...

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...