Հունգարիան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից

20 Մայիսի, 2025

Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկիրը Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս բերելու օգտին: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 20-ին, հայտնել է Telex-ը։ ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը պաշտպանել է 134 պատգամավոր, դեմ է արտահայտվել 37, ձեռնպահ՝ 7 օրենսդիր։

Արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիյարտոն ասել է, որ կառավարությունը մոտ ապագայում կտեղեկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին որոշման մասին։ Նա ասել է, որ ՄՔԴ-ն վիճահարույց կառույց է դարձել վերջին շրջանում, քանի որ դատավորները «անիմաստ բաներ են արել», օրինակ՝ ՀԱՄԱՍ-ի մահացած առաջնորդների  և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերներ տալը:

Սիյարտոն կարծում է, որ ՄՔԴ-ն այսպիսով դարձել է քաղաքական դրդապատճառներով առաջնորդվող կազմակերպություն, և Հունգարիայի կառավարության համար անընդունելի է, որ «դատարանի աշխատանքը քաղաքականությամբ պայմանավորված է»:

«Մենք չենք կապելու մեր անունը դատարանի նման անլուրջ և քաղաքական դրդապատճառներով գործունեության հետ, այդ իսկ պատճառով մենք առաջարկություն ենք ներկայացրել խորհրդարան, որպեսզի Հունգարիան դուրս գա ՄՔԴ-ից»,- ասել է նախարարը։

Ապրիլի 3-ին Հունգարիան հայտարարել էր ՄՔԴ-ից դուրս գալու մասին։ Հայտարարությունը հնչել էր այն օրը, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել էր Բուդապեշտ՝ չնայած ձերբակալության միջազգային օրդերին:

ՄՔԴ-ի ղեկավար մարմինն ասել էր, որ Հունգարիայի որոշումը «անհանգստացնող է»:

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...