Հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում»:





