ՀԾԿՀ նախագահը դժգոհություններ չի ունեցել Ղոսալմյանի աշխատանքից. ինչո՞ւ է ազատման դիմում գրել հանձնաժողովի անդամը

6 Օգոստոսի, 2025

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը NEWS.am–ի զրույցում անդրադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանի աշխատանքից ազատմանը և նրա հայտարարությանն այն մասին, որ աշխատանքային տարաձայնությունների պատճառով է դիմում գրել։

«Տարաձայնությունները չեմ մեկնաբանի այս պահին, նրա որոշումն է եղել աշխատանքից դուրս գալն ու գուցե այլ հիմնարկներում իրացնելը»,–ասաց Մերոպսյանը՝ նշելով, որ Ղոսալմյանի աշխատանքից ինքն անձամբ դժգոհություններ չի ունեցել։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայկ Ղոսալմյանի հրաժարականը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացների հետ, եւ աշխատանքային տարաձայնությունները ծագել են հենց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո:

ՀԾԿՀ նախագահը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայկ Ղոսալմյանի աշխատանքից ազատումը կապված չէ ՀԷՑ–ի շուրջ գործընթացների հետ։

Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչությունը, որը ղեկավարում էր Հայկ Ղոսալմյանը, առնչվում է այն գործառույթների հետ, որոնք ՀԷՑ–ում այժմ իրականացնում է Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ ամենայնի, կամ Հայկ Ղոսալմյանը թերացել է, և նրան առաջարկել են դիմում գրել, կամ, համարելով գորցընթացը հակաօրինական եւ գիտակցելով ապագա պատասխանտվության աստիճանը, նա որոշել է մասնակցություն չունենալ գործընթացներին։

Նշենք, որ Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում էր աշխատում 1997 թվականից։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...