«Հորինվածքներին ի պատասխան»․ Արշակ սրբազանի արձագանքը

25 Հոկտեմբերի, 2025

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան ալիքում գրում է․

«Հորինվածքներին ի պատասխան

Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։

Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ:

Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը:

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։

Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային։

Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը, համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսների հակառակ կողմերը»։

Նմանատիպ նյութեր

Ազգային ժողովը չի կարող տարրական օրենքի դրույթ հարգել․ ինչի՞ մասին ենք խոսում․ Վարդևանյան 

  «Ամենամեծ խնդիրը միշտ առաջանում է, երբ կա երկակի ստանդարտ։ Երկակի ստանդարտը, կարծում եմ, նաև հենց ամենամեծ պատճառներից է եղել, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն։ Եթե Ազգային ժողովի նիստը նախագահողը երկակի ստանդարտի...

5 օր ի՞նչ էիք անում, ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում․ Նարեկ Կարապետյան

  «Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։ Ադրբեջանցին հատել է Հայաստանի...

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ...

Եղոյան Արմանը մի օր արմատախիլ է անելու Դաշնակցությունը, մյուս օրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Գեղամ Մանուկյան

  «Ճիշտն ասած, նախորդ ելույթից հետո բարիք դժվար է խոսել, բայց փորձեմ։ Ասեմ անկեղծ՝ ժամը 12-ին պետք է լինեմ Պռոշյանի զորաց պանթեոնում։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմում Դաշնակցության կամավորական վաշտերի կողմից Վարագնաթաղի ազատագրման...

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «CBS» հեռուստաալիքը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել հոյակապ հաղթանակ, դուք ուզում եք տեսնել հոյակապ հաղթանակ, որովհետև դա...