Ես կառաջարկեի օգտագործել «բռանտիրական բաստիոն» ձևակերպումը. Արամ Վարդևանյան

15 Նոյեմբերի, 2025

 

«Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած համապատասխան խումբը, որը փաստացի գործում է 2025 թվականի հուլիս ամսից՝ դեռևս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ այդ ընթացքում Սամվել Կարապետյանը լինի կալանավորված»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Սա ինքնին աբսուրդ է և միայն սա արդեն բավարար է արձանագրելու համար, որ մենք իրավաբանությունից դուրս ենք գործում, բայց առաջնային շեշտադրումը այս պահին ցանկանում ենք կատարել այն իրադարձությունների վրա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։ Տեսեք ինչ տեղի ունեցավ․ 2025 թվականի նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժում է դատախազության կողմից ներկայացված բողոքը: Այդ բողոքի մերժումը իրենից ենթադրում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում է միայն աբսուրդային կոչի դրվագը, այսինքն՝ «մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասությունը որպես կոչ որակելու իրավիճակ: Իսկ տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքները հիմնավոր կասկած այդպես էլ չէին հաղթահարել: Սա ի՞նչ է նշանակում, որ Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ, երբ նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետը լրանում էր»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները  բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։ Հայտնում է news.am-ը: Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը մասնավորապես, նշել է. «Այդ մարցիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են,...

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է․ Գագիկ Ծառուկյան

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է․ Գագիկ Ծառուկյան

Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։ Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ,...

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին

Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը։ Միաժամանակ իրանական աղբյուրները հայտնում են երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ինչպես հաղորդում է BBCnews-ը՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այլևս իմաստ չի տեսնում...

Կիևյան կամուրջը երթևեկության համար 14 օր շուտ կբացվի, բայց մինչև տարեվերջ հիմնանորոգում կանեն

Կիևյան կամուրջը երթևեկության համար 14 օր շուտ կբացվի, բայց մինչև տարեվերջ հիմնանորոգում կանեն

Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ: Նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։  Ծրագրի...

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը հայտարարել է, որ այս ոլորտում ստեղծվել են հանձնաժողովներ. «Այս աշխատանքը...