Հիվանդանոցում մահացած երեխայի տատը ծեծի է ենթարկել բժշկուհուն

29 Մայիսի, 2025

Մայիսի 29-ին Երևանում տեղի է ունեցած ողբերգական դեպքից, երբ «Մուրացան» մանկական հիավանդանոցում 1,7-ամյա տղա երեխան մահացել էր:

«Նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ, հայտնելով նաև, որ երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին:

Մենք կարողացել ենք ձեռք բերել բացառիկ տեսանյութ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որ բժշկուհու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է մեկ հոգու կողմից, այլ ոչ թե մի ամբողջ ընտանիքի, ինչպես ներկայացնում էին ահազանգողները ու բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Ինչպես ավելի վաղ էինք վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո մայրը երեխային տեղափոխել էր Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականները ասում էին. «Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգիտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժկուհի, պատասխանեց որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեցինք էստեղ, դիակը տվեցին: Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան: Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի:Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»:

Ոոստիկանությունում էլ տեղեկություններ էին ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, որն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ հարձակում կատարղը եղել է երեխայի տատը, ով լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել:

Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն իմանալու համար դիմեցինք «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղից ստացանք նրանց պարզաբանումը՝ դեպքի վերաբերյալ:

Այն ներկայացնում ենք ստորև. Ըստ մոր երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, իսկ 2 օր առաջ ունեցել է փսխումներ, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոց, որտեղ մահացել է։Մայրը մեղադրում է բժիշկներին, բուժհաստատությունը ներկայացնում է իրավիճակը28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել բուժառու ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ:Արվել են լաբորատոր հետազոտություններ, հետազոտության  տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 23 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։Նշենք, որ  28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն,ըստ մոր պատմածի երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, որի կապակցությամբ  5 օր, բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո 2 օր առաջ (ըստ մոր) երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է Մուրացան հիվանդանոց,այնտեղ  գտնվել է 7 օր՝ 3ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը  Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։ Այնուհետը դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։Հավելենք, որ պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է Մուրացան հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին: Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...