Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։
Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք, իրավիճակային որոշումներ և իշխանությունը ցանկացած գնով պահպանելու ձգտում։
Բացակայում է ոչ միայն մեծ Գաղափարը, այլև քաղաքական նախագծման մշակույթը։ Չկա ապագա պետության մոդելի ու հասարակությանը համախմբող արժեհամակարգի ձևակերպում։
Պատմական-աշխարհաքաղաքական մտածողությունից զուրկ էլիտան գործում է ադմինիստրատիվ, այլ ոչ թե քաղաքական առաջնորդության տրամաբանությամբ։
Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում, կարիք ունի սուբյեկտության վերաիմաստավորման։ Սակայն առանց քաղաքական Նախագծի, առանց ապագայի հստակ Նախագծի՝ ցանկացած բարեփոխում դատապարտված է մնալ մակերեսային, ցանկացած պայմանավորվածություն՝ ժամանակավոր։
Քաղաքականություն առանց Նախագծի՝ իշխանություն առանց իմաստի»։
Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին...




