ՀՀ-ն պետք է հաշվի առնի` ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի է վերածվել․ Օվերչուկ

5 Փետրվարի, 2026

ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունները, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մի օր նրանք սկսեն նման բանակցություններ արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել բուն Եվրամիության դինամիկային, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, այդ թվում, իհարկե, պետք է տեսնել և հետևել այն հայտարարություններին, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից, Բրյուսելից, իսկ դրանք կապված են նրա հետ, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ։

Պատրաստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Երևի նման հարց էլ հայերը պետք է իրենց տան։ Ամեն դեպքում, իհարկե, այդ մասին նույնպես բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։

Նմանատիպ նյութեր

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։ Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները...

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության...

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար

Դեկտեմբերին  Փաշինյանը նախատեսում է երեք այց ունենալ Ռուսաստան։ Այդ մասին Դուբլինում հայտարարել է նա։ «Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»:...

Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»

Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերը, մասնավորապես վերջին տարիներին դրանց կտրուկ աճը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահը...